Շաքարի միջազգային գինը հանգեցրել է հիմնական պարենային ապրանքների գների համատարած աճի․ ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

15.01.2025 | 17:45
ՌԴ-ն և Ուկրաինան «25-ը՝ 25-ի դիմաց» գերիների փոխանակում են իրականացրել
15.01.2025 | 17:38
ՌԴ-ին զենքերի համար տրված գումարը ուղղվելու է այլ պարտքի մարմանը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
15.01.2025 | 17:28
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իսրայելը սկսել է Ադրբեջանին ավելի շատ զենք մատակարարել
15.01.2025 | 17:22
Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն. Սուրեն Պապինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 17:14
Պապիկյանը` Տիրան Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում տալու և կալանավորելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 17:07
Կիսելյովն արձագանքել է իր հաղորդման պատճառով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելուն
15.01.2025 | 16:56
Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել. Պապիկյանը` զորքերը հետ քաշելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 16:47
Արդյո՞ք չեն հակասում ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ պարտավորություններին․ Կարասինը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
15.01.2025 | 16:38
Պապիկյանը Ալիևի` «Զանգեզուրի միջանցք» բացելու սպառնալիքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 16:30
Քաղաքական ռեպրեսիաներն աճում են, ինչը Վրաստանին ավելի է հեռացնում ԵՄ-ից. Գերմանիայի դեսպան
15.01.2025 | 16:26
Առկա տեմպը լավն է. Պապիկյանը` հայ-ամերիկյան հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 16:21
Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելվել ՀՀ-ում․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 16:07
Թեհրանը երբեք չի ծրագրել ոչնչացնել Դոնալդ Թրամփին․ Իրանի նախագահ
15.01.2025 | 16:00
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Բոլորը

Սեպտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշային ինդեքսի աճն ամենասրընթացն էր՝ վերջին 18 ամիսների համեմատությամբ, գրանցելով գրեթե  բոլոր ապրանքախմբերի գնանշումների վերելք, որտեղ առաջատարը շաքարն է, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, սեպտեմբերին միջինում 124.4 միավոր է կազմել, որը 3.0 տոկոսով բարձր է օգոստոսի եւ 2.1 տոկոսով ցածր նախորդ տարվա արժեքներից։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերին ամենամեծ աճն է գրանցել՝ բարձրանալով 10.4 տոկոսով։ Սա պայմանավորված էր Բրազիլիայում բերքի ակնկալիքների ձախողմամբ եւ մտահոգությամբ առ այն, որ էթանոլի արտադրության մեջ կիրառվող շաքարեղեգի սահմանափակումների վերացման մասին Հնդկաստանի որոշումը կարող է երկրից արտահանման սահմանափակումների հանգեցնել։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսն ամսվա ընթացքում բարձրացել է 3.0 տոկոսով, որտեղ առաջատարները ցորենը եւ եգիպտացորենն են՝ արտահանման բարձր գներով։ Ցորենի միջազգային գների վերելքը հիմնականում կապված է Կանադայում եւ Եվրոպական միությունում չափազանց խոնավ եղանակային պայմանների հետ, չնայած այն մասամբ փոխհատուցվել է սեւծովյան տարածաշրջանից բավական մրցունակ գներ ունեցող ապրանքներով։ Բարձրացել են նաեւ եգիպտացորենի համաշխարհային գները, որոնց վրա անդրադարձել է ջրի ցածր մակարդակը Բրազիլիայի Մադեյրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսիսիպի գետերի հիմնական տրանսպորտային ուղիներում։ Չնայած դրան, ՊԳԿ բրնձի գնային ինդեքսը նվազել է 0.7 տոկոսով, մասամբ արտացոլելով համեմատաբար հանգիստ առեւտրային գործունեությունը։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն օգոստոսից ի վեր 4.6 տոկոսով աճել է, որտեղ ամենաբարձր գնանշումները եղել են արմավի, սոյայի, արեւածաղկի եւ  ռափսի յուղերի համար։ Արմավի միջազգային գների աճը բացատրվում է հարավ-արեւելյան Ասիայի խոշոր արտադրող երկրներում սպասվածից ցածր արտադրությամբ, մինչդեռ սոյայի յուղի գնանշումների հետընթացը գլխավորապես կապված է սոյայի ճզմման ակնկալվածից ցածր ծավալների հետ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերին բարձրացել է 3.8 տոկոսով, բարձրացել են նաեւ ամբողջական կաթնափոշու, յուղազերծ կաթնափոշու, կարագի եւ պանրի գնանշումները։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը, եւս, աճել է 0.4 տոկոսով, որի պատճառը հիմնականում Բրազիլիայի ապրանքատեսակի ներմուծման մեծ պահանջարկով պայմանավորված թռչնամսի բարձր գինն է։ Կայուն են մնացել տավարի եւ խոզի մսերի համաշխարհային գները, սակայն ոչխարի մսի գինը փոքր-ինչ նվազել է օգոստոսի մակարդակից։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

Բարձրացել են բրնձի 2024-25 թթ. արտադրության եւ առեւտրի կանխատեսումները

ՊԳԿ-ն փոքր-ինչ բարձրացրել է 2024 թվականի հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումները՝ մինչեւ 2 853 միլիոն տոննա՝ արտացոլելով բրնձի եւ ցորենի արտադրության ցուցանիշների դեպի վեր կատարված փոփոխությունները, որոնք գերազանցում են կերային հացահատիկի համաշխարհային արտադրության փոքր կրճատմանը:  Նոր տվյալները, որոնք հրապարակվել են Հացահատիկային ապրանքների առաջարկի եւ պահանջարկի ամփոփագրում, շարունակում են որոշակիորեն զիջել 2023 թվականի ռեկորդային արդյունքին։

Ակնկալվում է, որ ցորենի համաշխարհային արտադրությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ 0.5 տոկոսով կբարձրանա։ Այսուհանդերձ, կերային հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունն ակնկալվում է, որ 2023 թվականին ցուցանիշից կնվազի 0.8 տոկոսով, իսկ Եվրոպական միությունում փոքր մշակաբույսերը կգերազանցեն ԱՄՆ-ում եգիպտացորենի ակնկալող արտադրությունը։ Բրնձի համաշխարհային արտադրությունը, ըստ 2024 – 2025 թթ. կանխատեսումների, 0.9 տոկոսով կբարձրանա եւ կհասնի 539.2 միլիոն տոննա ռեկորդային ցուցանիշի։

Հացահատիկային ապրանքների ընդհանուր սպառման վերաբերյալ կանխատեսումներով 2024-25 թթ. այն կաճի 0.4 տոկոսով՝ հասնելով 2 853 միլիոն տոննայի։ Սա կհանգեցնի օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների 30.6 տոկոս գործակցի, որը ՊԳԿ-ն համարում է «նոր սեզոնին մատակարարումների պատշաճ հեռանկարներ»։

Հացահատիկային մշակաբույսերի միջազգային առեւտուրը ներկայում կանխատեսվում է 488.1 միլիոն տոննա՝ 2.7 տոկոսով պակաս 2023-24 թթ. ցուցանիշից։ Այսուհանդերձ, Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից ներկրումների աճը կարող է վերականգնել բրնձի միջազգային գները 2025 թվականին։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (ԳՇՏՀ) նույնպես, ուրբաթ օրը հրապարակել է իր ամենամսյա Շուկայի մոնիտորը , որտեղ կանոնավոր վերլուծության հետ միասին ներկայացված է նաեւ քննարկում Կայուն զարգացման 2-րդ նպատակին հասնելու հարցում առեւտրի ունեցած դերի մասին։