Երևանցիները չպետք է թույլ տան 5 հրեշ-երկնաքերերի կառուցումը Հրազդանի կիրճի ափին, աբսուրդ է. Թարխանյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Դա աբսուրդի հասնող գաղափար է, երևանցիները չպե´տք է թույլ տան 5 հրեշ-երկնաքերերի կառուցումը Հրազդանի կիրճի ափին: Նախ`մենք սեյսմիկ գոտում ենք, կիրճի ճաքճքված եզրին այդպիսի ծանրություն դնել չի կարելի: Բացի այդ`ինչպե՞ս պետք է այդ քանակությամբ բնակիչներին ապահովել տրանսպորտով, ինչպե՞ս են լուծելու կոյուղագծերի հարցը, այդտեղ առկա չեն համապատասխան ինֆրաստրուկտուրաներ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը`անդրադառնալով «Ռենշին» ընկերության այն ծրագրին, ըստ որի Երևանը կունենա, այսպես ասած, նոր սիմվոլ. Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում`35 հազար քկմ տարածքում, 2026-ի վերջին արդեն վեր կխոյանա 33 հարկանի 5 շենք:

Անահիտ Թարխանյանը նշում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացումից հետո 4-5 ճարտարապետ են որոշում մայրաքաղաքի ճակատագիրը. «Ամեն բան այդ ճարտարապետների հայեցողությունից ու ճաշակից է կախված: Նրանք կազմում են Քաղաքաշինական խորհուրդը և ուղղորդում քաղաքապետին որոշումներ կայացնելու հարցում: Դրանք միանձնյա որոշումներ են: Մինչդեռ մեր քաղաքին գլխավոր ճարտարապետ է պետք քանի դեռ Երևանի`առաջիկա 30-40 տարվա գլխավոր հատակագիծը մշակված չէ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան