Ասֆալտին փռել ու տրորել․ ինչպես են մեզ հետ խոսում քաղաքական գործիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամառային դադարից հետո երեկ վերսկսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակտիվ գործողությունները։ Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո շարժման ղեկավարը հայտարարեց՝ աջակիցների հետ ուղևորվում է Հանրային հեռուստաընկերություն՝ ժողովրդին ուղերձով դիմելու  համար ուղիղ եթեր պահանջելու։ Մինչ այդ էլ Գալստանյանը տեսանյութ-ուղերձ էր հրապարակել համացանցում։ 

Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորը Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս նրան անվանում է «սատանա»։ Factor TV-ն երեկ նրանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա հոգևորականին բնորոշ բառապաշար է։

Սիրո և հանդուրժողականության հեղափոխությամբ իշխանության եկածները նույնպես զուսպ չեն իրենց խոսույթում։ 

Վիրավորանքներն ու սպառնալիքները նաև երեկ շարունակվեցին։ Հանրային հեռուստաընկերության մուտքի մոտ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի լեզվակռիվը փողոցային երանգներով էր։ Ո՛չ ոստիկանապետը, ո՛չ Բագրատ Գալստանյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում այդպես էլ ափսոսանք չհայտնեցին իրենց խոսույթի համար։ Անգամ պատրաստ են, ըստ անհրաժեշտության, շարունակել նույն բառապաշարով։

Անհանդուրժողականության ու ատելության խոսքի դրսևորումների հասարակությունն ականատես է լինում հատկապես նախընտրական շրջանում։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին, հատուկ ուշադրություն էր հրավիրում՝ ընդդիմադիրներին ուղղված խոսքը լսելի դարձնելու համար։

Իսկ ահա 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին Փաշինյանը փողոցային բառապաշարի ավելի թունդ դրսևորման դիմեց։ Ի դեպ, այդ օրերին փողոցային բառապաշարն էր ընտրել նաև Սերժ Սարգսյանը։

Եթե այս խոսույթն օգտագործվել է հանրահավաքների ժամանակ, ապա Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից թքելու սպառնալիքներ էր հնչեցնում։ 44-օրյա պատերազմի տարելիցի օրն էլ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուր»-ում Արցախի ԱԺ  պատգամավոր Մետաքսե Հակոբյանին անվանեց «զիբիլի վրայի կատու» այն բանից հետո, երբ Հակոբյանը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին դավաճան էր անվանել։

Ոչ նորմատիվ բառապաշարի հարցում Ալեն Սիմոնյանի ու Բագրատ Գալստանյանի կարծիքները, կարծես, համընկնում են։  

Այս օրինակները շատ են։ Թե՛ իշխանության և, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների՝ փողոցային բառամթերքով հարուստ խոսույթը մեկ ռեպորտաժով հնարավոր չէ ներկայացնել։ Ինչո՞ւ է այս բառապաշարը մտել հրապարակային տիրույթ և ինչպե՞ս պետք է այն բացառել։ Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ հասարակության մի զգալի մասի պահանջը հենց նման բառապաշարն է։

Ընդդիմադիր շարժման աջակից, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Բագրատ Գալստանյանի մղումներն ազնիվ է համարում, իսկ նրա օգտագործած բառապաշարը, այդ թվում՝ «նեռը», տեղին։  

Արդյո՞ք վիրավորանքն ու հայհոյանքը լուծում են ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ հայհոյանքը հնչում է, երբ փաստարկներն են բացակայում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան