ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Եմենում և Սիրիայում իրանական ուժերին հարվածելու հարցը. Politico

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Եմենում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների վրա հարձակվելու հնարավորությունը՝ Իրանին ռազմական պատասխան տալու շրջանակում: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի անանուն խորհրդականներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ կողմերը դիտարկում են հրթիռային հարվածը՝ որպես պատասխան Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակումներին։ Տարբերակներից զրուցակիցները նշում են Իրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին Եմենում կամ Սիրիայում հնարավոր հարվածը։

ԱՄՆ նախագահի օգնականներն ասել են, որ Վաշինգտոնը «գերադասում է» Իսրայելի սահմանափակ պատասխանն Իրանի հրթիռային հարձակմանը: Թերթի զրուցակիցներից երկուսն ասել են, որ այս պատասխանը հարմար է ԱՄՆ-ին։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի թիրախները ներառում էին իսրայելական օդուժի երկու բազա և Մոսադի շտաբը: Իսրայելական բանակի տվյալներով՝ վերջինը չի տուժել։ Իսրայելում հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։

Ըստ Axios-ի՝ Իսրայելի իշխանությունները «նախատեսում են ինքնուրույն» արձագանքել Իրանին, սակայն մտադիր են համաձայնեցնել իրենց ծրագրերը Միացյալ Նահանգների հետ՝ պայմանավորված իրավիճակի ռազմավարական հետևանքներով։ Axios-ի զրուցակիցները նշել են, որ Իսրայելի պատասխան հարձակումը կպահանջի պաշտպանական համագործակցություն ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ և ավելի շատ զինամթերք իսրայելական օդուժի համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի