Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են արել վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում բռնաճնշումների հետ կապված

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Human Rights House հիմնադրամը և տասը այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին արձագանքել Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումներին:

«2025 թվականի հունվարին Ադրբեջանի լիազորությունների վերաբերյալ քվեարկությանն ընդառաջ՝ ԵԽԽՎ-ն պետք է մշակի և ապահովի հստակ չափանիշների կիրառումը, որոնց Ադրբեջանը պետք է համապատասխանի՝ նախքան իր պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու՝ ԵԽԽՎ որոշումից հետո երկրի կառավարությունը միայն ուժեղացրել է ճնշումը իրավապաշտպանների, իրավաբանների, անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և գիտնականների վրա։

«Չնայած Ադրբեջանն ունի քննադատական ​​ձայները ճնշելու երկար և լավ փաստագրված պատմություն ունի, իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում ուժեղացրել են ճնշումները՝ թիրախավորելով անկախ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մնացորդները անհիմն, բայց լուրջ քրեական մեղադրանքներով: Կալանավորվել  են տասնյակ ակտիվիստներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը մեղադրվում է մաքսանենգության, խարդախության, արժույթի կեղծման կամ թմրանյութեր պահելու մեջ: Խոշտանգումները շարունակում են համատարած մնալ, և շատ կալանավորներ բողոքել են վատ վերաբերմունքից»,- ընդգծում են հեղինակները:

Ըստ նրանց՝ բռնաճնշումները և անկախ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների համար խիստ սահմանափակ իրավական միջավայրը սպառնում են ոչնչացնել այլախոհության և մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ձևերը Ադրբեջանում: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը փետրվարին ու սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, համապատասխանաբար, առանց ԵԽԽՎ դիտորդների, որակել է որպես «անմրցունակ և ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող»։

Հայտարարությունում ասվում է, որ ԵԽԽՎ անդամները պետք է Ադրբեջանից պահանջեն կատարել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, որպես 2025 թվականին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները վերականգնելու հստակ պայման։

Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին խորհուրդ են տվել իր աշնանային նստաշրջանում պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր անօրինական բանտարկված մարդկանց, ինչպես նաև հետամուտ լինել նրանց քաղաքացիական և քաղաքական իրավունքների լիարժեք վերականգնմանը և Ադրբեջանում քննադատող անձանց հետապնդումների դադարեցմանը։Նրանք նաև խնդրում են կազմակերպել պաշտոնական հետաքննություն՝ կապված Իրավունքների մասին եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության հետ և ուժեղացնել վերահսկողությունը Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ։

2025 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունների վերականգնման պայմանները պետք է լինեն բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, նրանց գործերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումների անհապաղ կատարումը, ԵԽԽՎ-ի և Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկուցողների հետ լիարժեք համագործակցության վերականգնումը, ներառյալ՝ կալանավայրեր մուտքի ապահովումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական միավորումների ազատ գործունեության օրենսդրական սահմանափակումների վերացումը։

«Շարունակվող բռնաճնշումները լուրջ մտահոգություններ են առաջացնում նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու իրավապաշտպանների, անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողության վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը համաժողովին չափազանց կարևոր է իրավունքների և կլիմայի փոփոխության ապահովման համար»,- ասվում է Human Rights House հիմնադրամի, Լրագրողների պաշտպանության կոմիտեի, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH), Մարդու իրավունքների և ազատության միջազգային գործընկերության, Freedom Now, Human Rights Watch, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե, People in Need, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության (OMCT) և «Անար Մամեդլիի անվամբ  Ադրբեջանում բռնաճնշումները դադարեցնելու արշավի» հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ի պատասխան՝ Բաքուն վերջերս հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի