Գործազրկություն, մարդկային մտածողության դեգրադացում․ ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել են  արհեստական բանականության դարաշրջանի հիմնախնդիրները

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում» միջազգային գիտաժողովը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Գիտաժողովի նպատակն էր քննարկել արհեստական բանականության ձեռքբերումների ներդրման համատեքստում սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանն ուղղված համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունները, ընդլայնել գիտական համագործակցության աշխարհագրությունը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա նշեց, որ արհեստական բանականությունը, լինելով մարդկային քաղաքակրթության խոշորագույն նվաճումներից մեկը, ընձեռում է մեծ հնարավորություններ և միաժամանակ ստեղծում ռիսկեր։

«Ամենամեծ ռիսկը գործազրկության առաջացումն է։ Մենք գործ ունենք բանական գործողությունների փոխարինման հետ։ Որոշ մասնագիտություններ կվերանան և կառաջանան նորերը, և սա կրթության ոլորտի առջև խնդիր է դնում պատրաստել համապատասխան մասնագետներ։ Հաջորդ ռիսկը, որն արդեն նկատելի է, մարդկային մտածողության դեգրադացումն է։ Պետք է նաև հաշվի առնել ներքին և արտաքին անվտանգության խնդիրները, որոնք կապված են անձնական տվյալների տարածման, ռազմական անվտանգության հետ», – ասաց Յուրի Սուվարյանը։

Ակադեմիկոս Սուվարյանը նշեց, որ այսօր տնտեսագետներն ունեն խնդիր վերլուծելու և հասկանալու՝ ինչպես կանխել արհեստական բանականության հնարավոր ռիսկերը և օգտվել ընձեռած հնարավորություններից։ «Մեր արտադրանքը պետք է ունենա բարձր որակ, համաշխարհային շուկայում լինի մրցունակ, իսկ դրա համար պետք են գիտական նվաճումներ։ Մեր խնդիրն է նպաստել տնտեսության զարգացմանը, որպեսզի սոցիալական և տնտեսական հարցերը կարգավորվեն գիտական մեթոդներով», – ասաց Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանը նշեց. «Այսօր մենք կանգնած ենք նոր գլոբալ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են համապատասխան մոտեցում և գիտական նորարարություն։ Մեր ինստիտուտն այս ուղղությամբ շատ անելիքներ ունի։ Արհեստական բանականության ռիսկերն ու մարտահրավերները ճիշտ կառավարում են պահանջում, և այս միջազգային գիտաժողովը բացառիկ հնարավորություն է կիսվելու փորձով և ստեղծելու համագործակցության նոր հարթակներ»։

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Դենիս Մուխանի խոսքով՝ գիտաժողովը հնարավորություն է ստեղծում սահմանելու թվային տնտեսության և արհեստական բանականության կարևոր խնդիրները և գտնելու դրանց լուծումները։ «Թվային տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են մտնում հասարակության կյանքի և տնտեսության բոլոր ոլորտներ։ Մեր խնդիրն է սահմանել այն պայմանները, որոնցով տնտեսությունը պետք է ներդնի և զարգացնի ժամանակակից թվային տեխնոլոգիաները», – ասաց Դենիս Մուխան։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնի տնօրեն Բորիս Խլեբցովը նշեց՝ պետք է սահմանել լուծումներ՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը և հասարակության կյանքի որակի բարձրացմանը թվային տեխնոլոգիաների ներդրմամբ։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շուրջ երեք տասնյակ զեկուցումներ արհեստական բանականության ձեռքբերումների, խնդիրների, մակրոտնտեսական զարգացման միտումների, հիմնահարցերի, ֆինանսական քաղաքականության առաջնահերթությունների, ժողովրդագրության, տնտեսության զարգացման և առաջնահերթությունների վերաբերյալ։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնը»,- ասված է հաղորդագրությունում։