Եվրահանձնաժողովի փոխնախագահը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի ճամփորդել դեպի Եվրոպա

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր ուղենիշ է կողմերի միջև հարաբերություններում, սակայն դա ոչ թե ինչ-որ մեկուսացած նախաձեռնություն է, այլ ավելի լայն նախաձեռնությունների մաս է՝ ուղղված երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, տնտեսական դիմակայունությանը, անվտանգության ու խաղաղության պահպանմանը:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը տալու համար։

Սխինասը հարցազրույցում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, խոսել է վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

 

– Պարոն Սխինաս, ինչպե՞ս կամփոփեք Հայաստանում ունեցած Ձեր հանդիպումների արդյունքները:  

– Ուրախ էի, որ կարողացա հանդիպել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և ամենակարևորը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ միասին  քաղաքական մակարդակով սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։ Սա կարևոր ուղենիշ է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում, բայց սա անջատ  նախաձեռնություն չէ, այն ավելի լայն նախաձեռնությունների մի մասն է, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին 270 միլիոն եվրոյի չափով՝ աջակցելու Հայաստանին տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և դիմակայունության նոր ծրագրի միջոցով: Նախաձեռնությունների մի մասն է, որը նաև աջակցում է Հայաստանին խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանում մենք ունենք ԵՄ-ի կարևոր առաքելություն՝ աջակցելու սահմանների վերահսկողության հարցում։ Խաղաղության եվրոպական գործիքակազմի  միջոցով մենք տրամադրում ենք նաև աջակցություն Հայաստանի զինված ուժերին։ Բայց, իհարկե, վերջնական ցանկալի գործողությունը մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն է, որը մենք սկսում ենք: Կարծում եմ, որ այս օրը կհիշվի որպես գործընթացի մեկնարկի  օր, որը, հուսով եմ՝ շուտով կհանգեցնի նրան, որ բոլոր հայերն առանց արտոնագրի անհրաժեշտության կարճատև այցերի համար կկարողանան ազատ ճանապարհորդել դեպի Եվրոպա:

 

– Ձեր կարծիքով՝ այդ հանդիպումներն արդյունավե՞տ էին։ 

– Այո, կարծում եմ, որ դրանք շատ արդյունավետ էին, քանի որ ըստ իս՝ այս այցի քաղաքական ժամկետները շատ տեղին են։ Հուլիսի 22-ին մենք ունեցանք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որը սկիզբ դրեց այս բոլոր նոր հաջողության պատմություններին, և ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ պետք է երկաթը տաք-տաք ծեծել: Այսպիսով, ես  այստեղ եմ՝ ընդգծելու այս հաջողությունների կարևորությունը: Մուտքի արտոնագրերի ազատականացում և, իհարկե, նոր աջակցություն Հայաստանի զինված ուժերին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի  միջոցով․ սրանք կարևոր ուղենիշներ են, որոնց հիմքում ընկած է նաև այն կարևոր հարթությունը, որ Հայաստանն այժմ ի հայտ է գալիս որպես կայունության և բանականության աղբյուր՝ աշխարհաքաղաքականորեն շատ բուռն տարածաշրջանում: Մենք ուս ուսի տված կկանգնենք Հայաստանի կողքին՝ օգնելու նրան շարունակել իրականացնել իր առաքելությունը:

 

– Ինչպես նշեցիք, Ձեր այցի հիմնական նպատակը վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է։ Բացատրեք, խնդրեմ, թե ի՞նչ է իրենից ենթադրում այս երկխոսությունը և ինչպե՞ս այն կարող է բարելավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը:

– Այո, կարծում եմ, որ Դուք շատ ճիշտ եք այս հարցը տալիս, քանի որ մենք այժմ գտնվում ենք մի գործընթացի առաջին փուլում, որը, հուսով եմ, շուտով կհանգեցնի բոլոր հայերի համար դեպի Եվրոպական միություն առանց մուտքի արտոնագրի պահանջի մուտքի: Ինչո՞ւ ենք հիմա գտնվում այս գործընթացում, քանի որ անցյալ տարի հուլիսին մեր անդամ երկրները Եվրոպական հանձնաժողովին լիազորել են սկսել այս գործընթացը: Գործընթացը  դյուրին  չէր, տեղի չունեցավ ինքնաբերաբար, բայց ի վերջո կայացավ: Այսպիսով, այժմ ունենք կանաչ լույս: Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ, որը պետք է լուծի այնպիսի կոնկրետ խնդիրներ, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, կոռուպցիայի խնդիրները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, օրենքի գերակայությունը: Մենք պետք է համոզվենք, որ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության շուրջ ամեն ինչ ապահով և անվտանգ է: Այսպիսով, մենք այժմ կներգրավվենք տեխնիկական մակարդակով այս հարցերը կարգավորելու գործում, և այս գործընթացի ավարտին մենք կվերադառնանք մեր անդամ երկրներին՝ հասնելու վերջնական համաձայնագրին: Դա ճանապարհի վերջը չէ, բայց երբեք ճանապարհի վերջ չի լինի, քանի դեռ մենք չունենք այն սկիզբը, որն այսօր էր (խմբ․ հարցազրույցն անցկացվել է սեպտեմբերի 9-ին):

 

– Ի՞նչ այլ նախաձեռնություններ է պատրաստում Եվրոպական միությունն՝ աջակցելու Հայաստանի զարգացմանն ու անվտանգությանը:

– Կարծում եմ՝ այժմ կասկած չկա, որ ԵՄ-Հայաստան գործընկերությունն իր լավագույն պահն է ապրում։ Իմ կարծիքով՝ այս գործընկերության մեջ կա որակ և խորություն, որն ակնհայտ է դառնում թե՛ այստեղ, թե՛ Բրյուսելում։ Այս գործընկերության հիմքում գոյություն ունեն երեք հենասյուներ, մասնավորապես՝ ներդրումներ, խաղաղություն և անվտանգություն, ինչպես նաև մարդկանց միջև շփումներ: Այս երեքը պետք է ընթանան զուգահեռաբար: Առանց անվտանգության և խաղաղության երբեք տնտեսություն և ներդրումներ չեն լինի, և կարիք չկա մարդկանց միջև շփումների, երբ չունես երաշխավորված տնտեսություն և անվտանգություն։ Այսպիսով, մեր հավակնությունն է զարգացնել այս բոլոր երեք հիմնասյուները միասին: Ահա թե ինչու մեր բոլոր կոնկրետ նախաձեռնությունները և այս հաջողության պատմությունները, որոնք նկարագրում էի ավելի վաղ, վերաբերում են բոլոր այդ երեքին: Դա, կարծես, սիմբիոտիկ հարաբերություն լինի, որը նույնպես կվկայի, որ մենք այս ամենն անում ենք Հայաստանի համար, որովհետև Հայաստանն աջակցություն ստանալու իրավունք վաստակեց՝ իր պատասխանատու դիրքորոշմամբ և բարեփոխումների և կայունության անսասան հանձնառությամբ:

 

– Կա՞ն արդյոք Բրյուսելից Երևան նախատեսված բարձր մակարդակի այլ այցեր ևս:

Մի քանի ամիս առաջ այստեղ էր իմ գործընկերը՝ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Հիմա՝ սեպտեմբերի սկզբին այստեղ եմ ես։  Սովորաբար այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ունենալ Եվրոպական հանձնաժողովի երկու փոխնախագահների մակարդակով հաճախակի այցեր երրորդ երկրներ, այնպես որ դա որոշակի բան ցույց է տալիս: Կարծում եմ՝ խելամիտ կլիներ ակնկալել, որ տարեվերջին, երբ մենք կունենանք նոր քաղաքական շրջափուլը, որը կբացվի Բրյուսելում, անշուշտ այն մարդիկ, ովքեր մեզ կհաջորդեն, կգան՝ առաջ տանելու այս դրական օրակարգը։

 

– Պարոն փոխնախագահ, կցանկանայի՞ք որևէ բան հավելել։ 

Այո, ես Հայաստանի պաշտոնյաներին ասացի, որ թեև սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց ես այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Ես մեծացել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքում, որը ծաղկուն հունահայ համայնքի կենտրոն է: Հունահայեր կային դպրոցում, բասկետբոլի խմբում։ Ես առիթ եմ ունեցել մասնակցելու նրանց ընտանեկան ճաշկերույթներին  ու ընթրիքներին, ներկա լինել արարողություններին, լսել  լեզուն։ Ես գիտեմ ձեր ազգի մշակույթի հարստության մասին: Իմ ներկայությունն այստեղ որոշ առումով նրանց բոլորին բերում է ինձ հետ։ այստեղ։ Այստեղ գտնվելով`ես ինձ անձնապես շատ զգացմունքային և հարմարավետ եմ զգում: