Թյուրքական պետություններն ընդհանուր այբուբեն են ստեղծում՝ բաղկացած 34 տառից

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի ստեղծման հարցերով զբաղվող հանձնաժողովի երրորդ նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել է Թյուրքական ակադեմիան՝ Աթաթուրքի մշակույթի, լեզվի և պատմության բարձրագույն խորհրդին կից Թուրքական լեզվաբանական ընկերակցության հետ համատեղ՝ Թյուրքական պետությունների կազմակերպության աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են, մասնավորապես, Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Թուրքիայի լեզվաբանական ընկերակցության նախագահ Օսման Մերթը, Ադրբեջանի Աթաթուրքի կենտրոնի տնօրեն Նիզամի Ջաֆարովը, ինչպես նաև թյուրքական պետությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել միասնական այբուբենի գաղափարի զարգացման առաջընթացը և որոշել այդ ուղղությամբ հետագա քայլերը։

Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ թյուրքական երկրներն ու ժողովուրդներն արդեն իսկ լուրջ ակադեմիական առաջընթաց են գրանցել մեկ այբուբենի անցման հարցում, սակայն քաղաքական որոշումներ կայացնելը կարող է որոշ ժամանակ պահանջել։

«Այսօրվա նիստում հաստատվել են թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի 14 տառերը։ Հուսով ենք, որ բոլոր տառերը կհամաձայնեցվեն ու կհաստատվեն»,- ասել է նա։

Նիզամի Ջաֆարովն էլ հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թյուրքական պետությունների ընդհանուր այբուբենը պետք է բաղկացած լինի 34 տառից։

«Բայց այբուբենի ընդունումը պետք է հաստատվի երկրների խորհրդարանների և պետությունների ղեկավարների կողմից»,-նշել է նա՝ հավելելով, որ միասնական այբուբենը լատինատառ է լինելու։

Նշենք, որ Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի ստեղծման հարցերի հանձնաժողովը հիմնվել է Թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր երկրից լեզվական ոլորտի համար պատասխանատու երկու ներկայացուցչի մասնակցությամբ: Այն գործում է Թյուրքական ակադեմիայի հովանու ներքո։ Առաջին նիստը տեղի  է ունեցել Աստանայում 2023 թվականի մայիսի 28-29-ը, երկրորդը՝ 2024-ի մայիսի 7-ին Բաքվում։