Գողացել էին բարձր լարման հաղորդալարեր՝ ընկերությանը պատճառելով 3 400 000 դրամի նյութական վնաս

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Օգոստոսի 30-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն տանող հանդամասում գտնվող շուրջ 3000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով շուրջ 2 միլիոն դրամի նյութական վնաս․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի հանգամանքերը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, սեպտեմբերի 3-ին ևս ստացվեց նույնաբովանդակ հաղորդում. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում նույն վայրից գողացել էին շուրջ 2000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ընկերությանը պատճառելով շուրջ 1 միլիոն 400 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 3-ին: Պարզվեց, որ գողությունը կատարել են Սյունիքի մարզի՝ հինգ և Երևանի մեկ բնակիչ:

Գավառի բաժնի ոստիկանները, համագործակցելով մարզի պարեկների հետ, սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ հանդամասում հայտնաբերել, ձերբակալել և, «ԳԱԶ 53-12» ու «ԲՄՎ» մակնիշի մեքենաներով հանդերձ, Գավառի բաժին են տեղափոխել գողության չորս մասնակցի, իսկ երկուսը դիմել են փախուստի:

Գողության մասնակիցներից «ԳԱԶ 53-12»-ի վարորդը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 1-ին կտրելու եղանակով գողացել են այլումինե մալուխներ և տեղափոխել Այնթապ բնակավայրի գունավոր մետաղների ընդունման կետ:
Ձերբակալված չորս անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`