Ավինյանն առաջարկում է 20-ով ավելացնել Հասարակական կարգի պահպանության ծառայության հաստիքացուցակը․ բյուջեն կավելանա շուրջ 6 միլիոն դրամով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկում է փոփոխություններ անել Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ։

Ըստ այդմ՝ Ավինյանն առաջարկում է ավելացնել Հասարակական կարգի պահպանության ծառայության հաստիքացուցակը՝ ստեղծելով տարածքային չորրորդ բաժին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կայքէջից։

Ըստ քաղաքապետի հեղինակած նախագծի՝ բաժնի պետը կստանա 408,000 ՀՀ դրամ, գլխավոր մասնագետը (թվով 4)՝ 306,000 ՀՀ դրամ, առաջատար մասնագետը (թվով 6)՝ 292,400 ՀՀ դրամ, իսկ առաջին կարգի մասնագետը (թվով 6)` 278,800 ՀՀ դրամ աշխատավարձ։

Բացի այս, Ավինյանն առաջարկում է տարածքային առաջին, երկրորդ և երրորդ բաժինների գլխավոր մասնագետների հաստիքների քանակը 3-ից դարձնել 4 (աշխատավարձը՝ 306,000)։ Ստացվում է՝ Հասարակական կարգի պահպանության ծառայության հաստիքացուցակն ավելացվում է 20-ով։

Factor TV-ի ուսումնասիրության համաձայն՝ 16,010,600 դրամի փոխարեն բյուջեն կկազմի 21,987,800, այսինքն՝ շուրջ 6 միլիոն դրամով ավելի։ Ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգծրկված այս նախագծի հիմնավորման մեջ Տիգրան Ավինյանը նշել է․ «Ծառայությունն իր իրավասության սահմաններում ամենօրյա հսկողական և վերահսկողական գործառույթներ է իրականացնում, այդ թվում՝ հերթապահություններ, ինչպես նաև գիշերային այցելություններ Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և այլ ոլորտներում օրենսդրությամբ, այդ թվում՝ Երևան քաղաքի ավագանու որոշումներով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով։ 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և կազմվել են մոտ 1600 վարչական իրավախախտման փաստերի վերաբերյալ արձանագրություններ, զանցանք թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Հաշվի առնելով Օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված պահանջը բազմաթիվ վարչական իրավախախտման փաստերի վերաբերյալ արձանագրություններ կազմվել են ընթացիկ վարչարարությամբ, մասնավորապես` առանձին ծանուցագրեր ուղարկելով զանցանք թույլ տված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Նշված փաստաթղթաշրջանառության կազմակերպումը պահանջում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավում` հաշվի առնելով, արձանագրության կազմման գործընթացի առանձնահատկությունը, ծանուցագրերի նախապատրաստումը և ծրարավորումը, մուտքագրումը համապատասխան փաստաթղթաշրջանառության ծրագիր (Mullberry) և համապատասխան ելքագրումը նշված փաստաթղթերի փոստային ծառայության, իսկ առանձին դեպքերում նաև այլ գերատեսչությունների միջոցով»։

Ի դեպ, նախագիծը չզեկուցվող է, ինչը նշանակում է, որ ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստում հարցը չի քննարկվի, այլ միանգամից կդրվի քվեարկության։

Արփի Հակոբյան