Մինչ Էրդողանն ընկերություն է անում Պուտինի հետ, Թուրքիան և Ուկրաինան ազատ առևտրի վերաբերյալ մեծ համաձայնագիր են ստորագրում․ անդրադարձ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի և Ուկրաիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ կարող է մտնել մի քանի շաբաթվա ընթացքում։ Ակնկալվում է, որ այն կփոխի ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերությունները, այլև նրանց տարածաշրջանային և համաշխարհային կարգավիճակը: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Կողմերը բանակցություններ են անցկացրել համաձայնագրի շուրջ 2007-ից մինչև 2022 թվականի փետրվարը, երբ Ռուսաստանի ներխուժումից երեք շաբաթ առաջ այն ստորագրվել է Կիևում արարողության ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նշվում է, որ որևէ նոր խոչընդոտ, ըստ ամենայնի, չի առաջանա, և միայն մի քանի տեխնիկական տվյալներ են մնում՝ նախքան Անկարան և Կիևը կավարտեն վավերացման գործընթացը։

Թուրքիայի Առևտրի նախարարության կայքի համաձայն՝ համաձայնագիրն ուղղված է արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների մեծ մասի համար մաքսատուրքերը չեղարկելուն, որով երկու երկրներն առևտուր են անում՝ ապահովելու, որ թուրքական տեքստիլի ու հագուստի, ավտոմոբիլների, խոհանոցային պարագաների, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի արտահանումը չենթարկվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրով անարդար խախտումների։

Լրատվամիջոցի հետ զրույցում փորձագետները հայտարարել են, որ երկու երկրների միջև առևտրի նոր պայմանների շնորհիվ ակնկալվում է, որ փոխադարձ առևտուրը կավելանա 25 տոկոսով՝ ներկա 7,5 մլրդ դոլարից հասնելով 10 մլրդ-ի մի քանի տարվա ընթացքում։ Նույնիսկ պատերազմի պայմաններում թուրքական ընկերությունները, հիմնականում՝ մասնավոր, դարձել են ուկրաինական տնտեսության ամենամեծ ներդրողները 2022-ի փետրվարից, և ակնկալվում է, որ այս միտումը կուժեղանա ռազմական գործողությունների ավարտից հետո:

Առևտուր պատերազմի ժամանակ․ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո թուրք-ուկրաինական առևտրի ծավալը մնացել է նույն մակարդակի վրա, ինչը նշանակալի ձեռքբերում է՝ հաշվի առնելով, որ այդ տարի Ուկրաինայի տնտեսությունը կրճատվել է 30 տոկոսով։

10 միլիարդ դոլար կանխատեսումը համեստ է թվում՝ հաշվի առնելով, թե Թուրքիան և Ուկրաինան միմյանց համար ինչ են նշանակում տնտեսական ու առևտրային տեսակետից։

Կիևում թուրք-ուկրաինական բիզնես ասոցիացիայի նախագահ Բուրաք Փեհլիվանն ասել է, որ կարճաժամկետ անկումից հետո թուրք-ուկրաինական առևտուրն աճել է 55%-ով 2020-ից 2021 թվականներին, իսկ 2022-ի սկզբին նշաններ են ի հայտ եկել, որ այդ միտումը կարող էր շարունակվել, եթե պատերազմը չլիներ։ Ամեն դեպքում, նա հավելել է, որ պատերազմը չի կարողացել դադարեցնել Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտուրը, և հիմա Ուկրաինայում աշխատում է 800 թուրքական ձեռնարկություն։ Պատերազմից առաջ Ուկրաինան Թուրքիայի ուղիղ արտասահմանյան ներդրումների հնգյակում էր։

«Այդ պատկերը չի կարելի բացատրել միայն թուրք ներդրողների հանդուրժողականությամբ բարձր ռիսկի նկատմամբ և համակարտության գոտիներում աշխատելու ունակությամբ։ Թուրքիան և Ուկրաինան տնտեսություններ են՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում, այդ պատճառով մրցակցելու կարիք չունեն, դրանք լրացնում են միմյանց»,- նշել է Փեհլիվանը՝ հավելելով, որ թուրքական ընկերություններն Ուկրաինայում առնվազն 10 ոլորտում առաջատար են, հատկապես շինարարության մեջ: Պատերազմի սկզբից ի վեր Թուրքիայի ընկերություններն ավարտել են 1 միլիարդ դոլարի չափով նախագծեր:

Թուրքերը նաև օգնել են վերականգնել Ուկրաինայի ոչնչացված էներգետիկ ենթակառուցվածքի մեծ մասը՝ տեղադրելով էլեկտրական գեներատորներ և գտնելով այլ լուծումներ: Թուրքական ընկերություններն ակտիվորեն աշխատում են այլընտրանքային էներգիայի, անշարժ գույքի և ՏՏ ոլորտներում:

Փեհլիվանը նաև ասել է, որ Թուրքիայում այդքան շատ չեն ուկրաինական ձեռնարկությունները, ինչպես Ուկրաինայում՝ թուրքականները, բայց ակնկալվում է, որ պատերազմից հետո իրավիճակը կփոխվի:

Թուրքիան բալանսավորում է հարաբերությունները Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ․ Խնդիրներից մեկը, որը բարդացնում է թուրք-ուկրաինական  առևտուրը, Թուրքիայի շարունակական կապերն են Ռուսաստանի հետ։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և արդյունաբերական այլ ժողովրդավար երկրների՝ Թուրքիան միացել է 2022 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ կիրառված միայն մի քանի բանկային պատժամիջոցների։

Ըստ ուկրաինացի նախկին դիվանագետ, Ատլանտյան խորհրդի թուրքական ծրագրի աշխատակից Եվգենիա Գաբերի՝ շատ ուկրաինացիներ դեմ չեն Ռուսաստանի հետ Թուրքիայի «նորմալ» առևտրին էներգետիկայի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտում, նույնիսկ հասկանում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներին Անկարայի չմիանալը։ Քանի որ, ի վերջո, թուրքական Baykar-TB-2 ԱԹՍ-ներն են օգնել մեղմելու ռուսական առաջնային հարձակումը 2022 թվականի մարտին։

«Մյուս կողմից՝ Թուրքիայի միջոցով միջազգային պատժամիջոցների շրջանցումը ՌԴ-ի կողմից զգայուն հարց է ուկրաինացիների համար։ Խոսքը ոչ միայն համակարգչային չիպերի ու կիսահաղորդիչների, այլև այլ կարևորագույն ապրանքների մասին մասին է, ինչպիսիք են նիտրոցելուլոզը, որը Ռուսաստանը սկսել է  հինգ անգամ ավելի շատ ներմուծել պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է Գաբերը։

Նա նաև նշել է, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի հարավում գողացված հացահատիկի ու մետաղների վաճառքի մասին հաղորդումները, ինչպես նաև թուրքական ջրային ուղիների օգտագործումն այդ նպատակով Թուրքիայի նկատմամբ դժգոհության լրացուցիչ աղբյուր են։ Ըստ Գաբերի՝ դա չի փոխի թուրք-ուկրաինական առևտրի և ռազմավարական հարաբերությունների ընդհանուր տոնայնությունը:

Al Monitor-ի հետ զրույցում թուրք պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով ասել է, որ պատերազմի սկզբում Սևծովյան նեղուցների փակումը ռուսական ռազմական նավերի համար՝ համաձայն 1936-ի Մոնտրոյի կոնվենցիայի, գործոն է, որը նպաստում է իր երկրի նկատմամբ ուկրաինացիների դրական զգացմունքների ձևավորմանը: Նշվում է, որ միջազգային ֆորումներում Անկարայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության և տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանության ընդգծումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ճանաչելը նույնպես բարի կամքի դրսևորման օրինակ են:

Եվրոպայի ամբար․ Ուկրաինայի արտաքին առևտուրը բարդացնող խնդիրներից մեկը ԵՄ մի շարք երկրների անվճռականությունն է ուկրաինացի ֆերմերների հարցում՝ սեփական ֆերմերներին իրենց դեմ չտրամադրելու համար։ Չնայած ԵՄ երկրները և Մեծ Բրիտանիան պատերազմի սկզբից մեծ աջակցություն են ցուցաբերել, հացահատիկը զգայուն խնդիր է: Անցյալ տարի Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան և Բուլղարիան արգելեցին ուկրաինական հացահատիկի ներմուծումը՝ իրենց շուկաներում գները պաշտպանելու համար:

«Բարձրագոչ խոսքերը, ինչպիսիք են քաղաքակրթությունը, եվրոպական ու ատլանտյան անվտանգության ճարտարապետությունը, անվտանգության, գաղափարախոսության և այլն, այնքան էլ կարևոր չեն եվրոպացի ֆերմերների կամ Աֆրիկայի ու Ասիայի աղքատ երկրների համար, որտեղ նույնիսկ պարենային ապրանքների մի քանի դոլարի փոփոխությունը կարող է նշանակել սննդի պակաս կամ սովի սպառնալիք»,- ասել է  թուրք պաշտոնյան:

Հնարավոր է, որ Թուրքիան կարող է ստեղծել նոր բան՝ ապահովելով ուկրաինական հացահատիկի հասանելիությունը Աֆրիկայում ու Ասիայում, որտեղ այն ավելի պետք է, քան Եվրոպայում։

Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ բանկային ոլորտը և Ուկրաինայի տարբեր պետական ​​ակտիվների մասնավորեցումը կարող են ավելի շատ թուրք ձեռնարկություններ ներգրավել: Բացի գյուղատնտեսությունից՝ շատ այլ ոլորտներ կարող են նպաստել Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրի աճին:

Ջոկերը ԱՄՆ ընտրություններում․ Ըստ Ստամբուլի Այդինի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Թարիք Օղուզլուի՝ եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում և Ուկրաինայից հոգնածությունն արևմտյան հասարակական կարծիքում ուժեղանա, կարող է մեծանալ նաև Կիևի վրա ճնշումը:

«Եթե հաղթի Քամալա Հարրիսը, ԱՄՆ օգնությունն Ուկրաինային նույնիսկ կարող է աճել»,- ասել է նա լրատվամիջոցին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կարող է «Ուկրաինային ստիպել ամոթալի խաղաղություն, եթե հաղթի Թրամփը»։

Օղուզլուն ասել է, որ նման հեռանկարը չի համապատասխանում Թուրքիայի ռազմավարական շահերին, քանի որ դա կամրապնդի Ռուսաստանի գերիշխանությունը Սև ծովում:

«Թուրքիայի ազգային շահերը պահանջում են, որ Ուկրաինային չստիպեն անազնիվ խաղաղության գնալ, իսկ Սև ծովը չդառնա ռուսական լիճ»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան