«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ոչ միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այլև այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում դրանք ձևավորվել են։ Կուսակցության գնահատմամբ՝ անհավասար մրցակցային պայմանները, վարչական և ֆինանսական ազդեցությունները, ինչպես նաև տեղեկատվական և արտաքին գործոնները կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

,«Հանուն Հանրապետության» կուսակցությունն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան։

Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։

Ընտրությունը հանրային իշխանության ձևավորման սահմանադրական գործընթաց է, որի իրական արժեքը պայմանավորված է ընտրողի կամքի ազատությամբ, քաղաքական ուժերի հավասար մրցակցությամբ, գործընթացի օրինականությամբ և դրա նկատմամբ հանրային վստահությամբ։

Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։

Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է։
Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ձայնը ձևավորվում է ազատ միջավայրում, քաղաքական ուժերը մրցակցում են օրենքի, ոչ թե ուժի, փողի, վարչական առավելության կամ օտար ազդեցությունների անհավասար պայմաններում։

Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք»։