Այսինքն՝ հանուն «Բարգավաճ»-ի ես ընտրությունները պիտի կեղծեի՞, որ ձեր սիրտը հովանա՞ր, ի՞նչ եք ուզում ինձնից․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ երեք անվավեր ճանաչված տեղամասերում վերաքվեարկություն չանցկացնելու որոշումը հիմք է տվել ընդդիմությանը կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Քննադատների պնդմամբ՝ ԿԸՀ-ն այս քայլով կանխել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու տեսական հնարավորությունը, ինչի արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 3/5-րդ մեծամասնություն։ Factor TV-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հերքել է մեղադրանքները՝ պնդելով՝ հանձնաժողովը գործել է բացառապես օրենքի տառին համապատասխան, և վերաքվեարկության համար հիմքեր չեն եղել։

Հարցին, թե արդյոք ԿԸՀ-ն իր որոշմամբ հարվածի տակ չի դնում ընտրությունների լեգիտիմությունը, Հովակիմյանը պատասխանել է. «Ամենևին ոչ։ Լեգիտիմության խնդիր չկա ընդհանրապես։ Ո՞ր դեպքում պիտի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակեր վերաքվեարկություն։ Եթե անվավեր ճանաչված տեղամասերի քվեարկության արդյունքները ազդել են ընդհանուր արդյունքների վրա»,- պարզաբանել է նա։

Հովակիմյանի խոսքով, անտեսվում է ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք երեք տեղամասերի քվեարկության արդյունքներն ազդել են ընդհանուր արդյունքների վրա։ Նա պնդել է, որ ազդեցություն չի եղել։ Ըստ նրա՝ երբ տեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվում, այնտեղ բոլոր ուժերի ստացած ձայները զրոյացվում են, իսկ մասնակիցների թիվը դիտարկվում է որպես «անճշտություն»։ Եթե անգամ այդ անճշտությունները հանվեն ընդհանուր հաշվարկից և արդյունքները վերահաշվարկվեն առանց այդ երեք տեղամասերի, վերջնական պատկերը չի փոխվում, և որևէ ուժի անցողիկ շեմը հաղթահարելու իրավիճակ չի ստեղծվում։

«Մի դեպքում «Բարգավաճ Հայաստան»-ի տոկոսը 3.98 հարյուրերորդական է, մյուս դեպքում դառնում է 3.99»,- նշել է նա՝ հավելելով, որ ազդեցություն կհամարվեր այն իրավիճակը, երբ անճշտությունները հանելուց հետո կուսակցությունը հաղթահարեր շեմը։

Այն դիտարկմանը, որ ԿԸՀ-ն, վերաքվեարկություն չնշանակելով, զրկում է շուրջ 4000 քաղաքացու իրենց սահմանադրական իրավունքից, Հովակիմյանը հակադարձել է, որ նման պայմաններում արդար և ազատ քվեարկություն անցկացնելն անհնար է։ Նրա խոսքով՝ քանի որ ընտրությունների 99.8%-ի արդյունքներն արդեն հայտնի են, այդ երեք տեղամասերում քվեարկությունը կվերածվեր «տակտիկական քվեարկության»։ «Երբ որ ընտրողը այլևս ազատ չի քվեարկում, ընտրողը սկսում է իր ձայնով վերախմբագրել այն 99.8%-ը»,- բացատրել է նա։

Հովակիմյանը նաև անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե որպես «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր՝ նա իր որոշմամբ նպաստում է իշխող ուժի կողմից 3/5-րդ ստանալուն։ «Ձեր ասածը կլիներ հիմնավոր, ոչ թե դատարկ մեղադրանք, այլ եթե, օրինակ, անճշտությունները հանեինք, ու ստացվեր, որ պատկերը փոխվում է»,- ասել է նա։ ԿԸՀ նախագահը պնդել է, որ որոշումը եղել է օրինական, և բոլոր կողմերը, այդ թվում՝ դատարանում, ընդունել են, որ այդ տեղամասերի արդյունքներն անվավեր են։ «Դուք ասում եք՝ ամեն ինչ օրինական եք արել, բայց քանի որ ձեր օրինական որոշումների արդյունքում ինչ-որ քաղաքական ուժ շահել է… Ձեր հարցի էությունը սա է՝ ինչո՞ւ չեք կեղծել ընտրությունները, որպեսզի խորհրդարան անցներ չորրորդ քաղաքական ուժը»։

Անդրադառնալով ընտրակաշառքի բազմաթիվ գործերին՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ-ն չի կարող հանդես գալ դատավորի դերում և գործել մինչև դատարանի վճիռները։ Նրա խոսքով՝ իրավական հետևանքներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե դատարանը փաստի, որ ընտրախախտումը կազմակերպվել է կուսակցության մակարդակով, այլ ոչ թե առանձին անձանց կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան