«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու

Լուրեր

16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու՝ Կրեմելի առաջարկը։ Նա նաև նշել է այն երկրները, որտեղ կարող են բանակցություններ տեղի ունենալ, հաղորդում է ՌԲԿ Ուկրաիան։

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «չի խաղում այդ խաղերը»։ Նա շեշտել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ չեզոք երկրում։ Ըստ Զելենսկիի՝ դա կարող է լինել Շվեյցարիան, Թուրքիան կամ Մերձավոր Արևելքի որևէ երկիր, միաժամանակ, հավելել է, որ «Պուտինը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի»։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հնարավոր ամսաթվի մասին հարցին Զելենսկին պատասխանել է, որ նման քննարկումներ կազմակերպելը «շատ դժվար է»։ Նա նշել է, որ ցանկանում էր օգտվել G7-ի գագաթնաժողովից՝  Պուտինի հետ հանդիպելու համար, բայց «Ռուսաստանը չի կիսում այս տեսակետը»։

«Ես վստահ չեմ, որ նրանք դրական ազդանշաններ են ստացել Միացյալ Նահանգներից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին պատմել է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել՝ փորձել հանդիպում կազմակերպել ռուսների հետ Շվեյցարիայում։ Սակայն նա նշել է, որ ռուսները չեն արձագանքել այս առաջարկին։

«Պուտինը չօգտվեց այս հնարավորությունից՝ հանդիպելու G7-ի ժամանակ։ Մենք խոսել ենք նախագահ Թրամփի հետ։ Կարծում եմ՝ այո, գիտեմ, որ նա կրկին բազմաթիվ առաջարկներ է արել տարբեր առաջնորդների միջոցով, նկատի ունեմ Պուտինին,, գնալ Մոսկվա»,- ասել է նա։

Նշենք, որ Զելենսկին և Թրամփը քննարկել են ԱՄՆ տարածքում Պուտինի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի