Ֆոն դեր Լեյենը կոչ է անում ուժեղացնել եվրոպական պաշտպանությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Եվրամիությունը դեռևս չի արել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի մեծացնի զենքի սեփական արտադրական կարողությունները՝ առկա աշխարհաքաղաքական սպառնալիքների, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Եվրոպան պաշտպանելն առաջին հերթին հենց Եվրոպայի պարտականությունն է։ Եվ չնայած ՆԱՏՕ-ն պետք է մնա մեր հավաքական պաշտպանության կենտրոնում, մեզ անհրաժեշտ է շատ ավելի ամուր եվրոպական հենարան»,- ասել է ֆոն դեր Լեյենը Պրահայում GLOBESEC անվտանգության համաժողովում:

Նա ընդգծել է՝ այն միտքը, որ Եվրոպան բավականաչափ ջանքեր է գործադրել այս տասնամյակի սկզբին անվտանգությունն ապահովելու համար, պատրանք է դարձել։ Տասնամյակի երկրորդ կեսը կնշանավորվի զգալի վտանգներով, զգուշացրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։