Ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկի շրջան պատերազմի սկզբից ի վեր ամենաուժեղ հարվածը հասցրեց Վլադիմիր Պուտինի վարկանիշին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկի շրջան, որը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ՝ չնայած հակառակորդին «հաղթելու» գեներալների խոստումներին, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժեղ հարվածը հասցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշին։ Օգոստոսի 25-ի դրությամբ՝ Պուտինի գործունեության «հավանության» մակարդակը ռուս հասարակության շրջանում իջել է մինչև 72,4%, ինչը ամենացածր ցուցանիշն է պատերազմի առաջին շաբաթից ի վեր: The Moscow Times-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ВЦИОМ -ի հրապարակած տվյալները:

Օգոստոսի 11-ից հետո երկու շաբաթվա ընթացքում Պուտինի վարկանիշը կորցրել է 4,7 տոկոսային կետ, ինչը Ուկրաինա ներխուժումից ի վեր ամենակտրուկ անկումն է։ Արդյունքում այս տվյալները գերազանցել են ինչպես մոբիլիզացիոն շրջանի «ստորին շեմը» (2022 թվականի նոյեմբերին՝ 73,7%), այնպես էլ «Վագներ» ռազմականացված խմբավորման ապստամբությունից հետո արձանագրված վազագույն շեմը (2023 թվականի օգոստոսին՝ 72,6 տոկոս):

Պուտինի վարկանիշի ներկայիս ցուցանիշն ամենացածրն է 2022 թվականի փետրվարի 27-ից ի վեր, երբ այն կազմել է 70,4%: 2022-ի վերջին նախապատերազմական շաբաթներին Պուտինի վարկանիշը տատանվել է 63-64%-ի սահմաններում, իսկ Ուկրաինա ներխուժումից հետո հասել է 79%-ի։

Առավելագույն հավանությունը՝ 79,6%, արձանագրվել է 2022 թվականի ապրիլին։