Նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան եւ սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակն այն է, որ համակարգը լինի ավելի հասցեական, թիրախային եւ արդյունավետ: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:

Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման եւ համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:

Ըստ փաթեթի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք կունենա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից:

Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից՝ այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակի կողմից ընդունելի են եղել: Դրանք վերաբերել են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում նպաստի նշանակումը դադարեցնելուն եւ երեխայի՝ պարտադիր կրթությունից դուրս չմնալու նպատակով տարիքը նշելու դրույթին: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է չնշել երեխայի տարիքը, քանի որ նա կարող է մեծ լինել 18 տարեկանից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: