Օգտատերերը դժգոհում են Ozon-ի և Wildberries-ի խափանումից

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

Ռուսաստանցի օգտատերերը դժգոհում են Wildberries և Ozon առցանց առևտրի հարթակներում անսարքության մասին։ Այս մասին են վկայում «Сбой.РФ» պորտալի տվյալները։

Ամենաշատ բողոքները ստացվել են Մոսկվայի (32%), Մոսկվայի մարզի (11%), Սանկտ Պետերբուրգի (7%) և Կրասնոդարի երկրամասի (4%) բնակիչներից։ Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերության մասնագետներն արդեն աշխատում են խնդիրը շտկելու ուղղությամբ։ Ընկերությունից նաև նշել են, որ հավելվածը և շուկայական ծառայություններն աշխատում են, սակայն որոշ օգտատերերի համար ծանուցումները կարող են ճիշտ չցուցադրվել։

Ozon-ի հետ կապված նույնպես դժվարություններ կան՝ կայքը չի բացվում։

«Առաքման և սպասման ցուցակը չի բացվում», «Դրամապանակի մնացորդը չի թարմացվում, հնարավոր չէ վճարել ստացված ապրանքների համար», «Պատվերը վճարվել է, գումարը գանձվել է, բայց պատվերը չի ցուցադրվում գնումներում»․ նման գրառումներ են արել սոցցանցերում օգտատերերը։

Մեկ շաբաթ առաջ էլ ռուսաստանցի օգտատերերը բախվել էին WhatsApp և Telegram մեսենջերների աշխատանքի լայնածավալ խափանումների։ Ռոսկոմնադզորը հայտնել է, որ խնդիրները կապված են ռուսական հեռահաղորդակցության օպերատորների վրա DDoS հարձակման հետ: