Երևանի 18 հասցե նոր կոյուղի ունի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում փոխարինվում և վերակառուցվում են տասնամյակների ընթացքում քայքայված կոյուղագծերը:
«Կառուցվող կոյուղատար համակարգը հեռանկարային է, քանի որ հետագայում նոր կառուցվող շինությունները ևս կարող են միանալ վերջինիս:
Ընթացիկ տարում նախատեսված 27 հասցեներից 18-ը նոր կոյուղի ունի, մինչև տարեվերջ մյուսները ևս կփոխարինվեն:
Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։