Առեղծվածային հեղաշրջման փորձ Մալդիվներում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մալդիվների նախագահ Մուհամեդ Մույցզուն տեղի բանկիրներին մեղադրել է հեղաշրջման փորձի մեջ: Ոստիկանությունը սկսել է հետաքննել երկրում անկարգությունների պատճառները, գրում է The Edition-ը։

Հետաքննություն է սկսվել այն կասկածների վերաբերյալ, որ ժողովրդական ընդդիմությունը, օգտվելով պետության ֆինանսական խնդիրներից, որոշել է պաշտոնանկ անել նախագահ Մոհամեդ Մույզուին։ Maldives Republic-ի հաղորդմամբ՝ իրավապահների հայտարարության մեջ անդրադարձ կա «հեղաշրջման փորձի հետաքննությանը»։

Սոցցանցերում հանրահավաքների և կառավարության տապալման կոչեր են սկսել տարածվել այն բանից հետո, երբ Մալդիվների բանկի խորհուրդը, ի հեճուկս կառավարության հրամանների, դադարեցրել է դեբետային քարտերով գործարքները և քաղաքացիներին թույլատրել է վարկային քարտից ամսական առավելագույնը 100 դոլար ծախսել առցանց գործարքների համար:

Ոստիկանության պնդմամբ՝ հարյուրավոր բոտեր են հայտնվել սոցցանցերում՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոց և տապալել կառավարությունը։ Իշխանությունները դրա համար մեղադրում են ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությանը։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ բանկի գործողությունները համարում են ընդդիմության ինտրիգներ։

Նախագահի ճնշման ներքո և ֆինանսական կարգավորիչի միջամտությունից հետո բանկը հանել է սահմանափակումները։

Միևնույն ժամանակ, Maldives Republic-ի հետ զրույցում վերլուծաբանները մատնանշել են իրադարձություններին կառավարության արձագանքի որոշակի անհամապատասխանություն՝ հավելելով, որ իշխանությունները բավական ժամանակ ունեին բանկի որոշումը չեղարկելու համար նույնիսկ նախքան դրա հրապարակումը: Նույն վերլուծաբանները նշում են, որ բանկի տնօրենների խորհրդի անդամների մեծամասնությունը նշանակվել է գործող իշխանությունների կողմից, և անհավատարմության մեղադրանքները տարօրինակ են հնչում։

Ընդդիմությունը կտրականապես հերքում է ցանկացած ապօրինություն և, իր հերթին, իշխանությունների մեղադրանքներն անվանում է Մալդիվների տնտեսական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ։ Այդ ընթացքում ոստիկանության հետաքննությունը շարունակվում է։