Փշալարերից դուրս․ Փարաջանովի մասին ֆիլմը Վենետիկի փառատոնում մեծ հաջողության է հասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում:

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով». այսպես է կոչվում հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա և նվիրված է Փարաջանովի 100-ամյակին։

Իրադարձությունները սկսում են ծավալվել հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից՝ լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է, վերադառնալ Հայաստան՝ որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել։ Փարաջանովի թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։

«Ֆիլմի մեսիջն այն է, տարբեր ժամանակներում կան աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց հատկապես արվեստի մարդը պետք է շարունակի իր գործն անել, ինչպես դա անում էր Փարաջանովը՝ նույնիսկ բանտում»,- ասում է ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Զառա Ջյանը։

Փարաջանովի մասին ֆիլմն ընտրվել է շուրջ 15 հազար ֆիլմերից։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լատվիայում, Գերմանիայում և Սերբիայում: Ֆիլմի հերոսների ցանկն էլ բաղկացած է միջազգային ճանաչում ունեցող արվեստի գործիչներից՝ Էմիր Կուստուրիցա, Արտավազդ Փելեշյան, Ատոմ Էգոյան, Թարսեմ Սինգխ, Չուլպան Խամատովա, Ջոել Կապրոն, Ալի Խամրայեվ, Լորա Գուերրա, Լևոն Աբրահամյան։ Հեղինակները շեշտում են՝ սա դասական կենսագրական ֆիլմ չէ, այն իսկապես միջազգային է՝ առանց խորհրդային հետքի, ինչը տեսանելի է մինչ այս նկարահանված Փարաջանովի մասին ֆիլմերում:

Հեղինակները նաև նշում են՝ քանի որ Փարաջանովն ինքը խորհրդային փշալարերից դուրս գործիչ էր, օրինաչափ է, որ նրան նվիրված ֆիլմը ևս պետք է այդպիսին լիներ: Ֆիլմում Փարաջանովը կարծես խոսում է հենց այսօրվա խնդիրների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան