Ուկրաինան սկսել է բանակը պատրաստել 2025 թվականին պատերազմը շարունակելու համար․ Forbes

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերը ցամաքային զորքերի կազմում սկսել են նոր մեքենայացված բրիգադներ ստեղծել՝ կանխատեսելով, որ Ռուսաստանի հետ պատերազմը կշարունակվի 2025 թվականին, գրում է Forbes-ը։

Յուրաքանչյուր կազմավորում կներառի 2 հազար մարտիկի։ Բրիգադները վերապատրաստում կանցնեն արտերկրում և նորակոչիկների կներգրավեն այնտեղ ապրող ուկրաինացիներից։

Militaryland պորտալը, որը հետևում է Ուկրաինայի զինված ուժերի կառուցվածքին և նրանց գործողություններին, ստացել է առաջին ստեղծված 160-րդ մեխանիզացված բրիգադի կուրսանտների լուսանկարները, որոնք մարզվում են Լեհաստանում: Հայտնի չէ, թե քանի բրիգադ է նախատեսվում ստեղծել։ Սպասվում է, որ բոլորը կհամալրվեն արևմտյան տեխնիկայով, որը կտրամադրեն դաշնակիցները։

2023 թվականի աշնանից ուկրաինական բանակն արդեն ձևավորել է 10 նոր բրիգադ՝ չորս մեքենայացված, հինգ հետևակային և մեկ եգերյան։ Հետևակային բրիգադներմ ամենաքիչ կահավորվածն են և սովորաբար շարժվում են բեռնատարներով, եգերյան բրիգադներին տրամադրվում են թեթև զրահամեքենաներ, իսկ մեքենայացված բրիգադներն օգտագործում են հետագծով և անվավոր զրահապատ մեքենաներ ու սովորաբար ունեն առնվազն 12 տանկ:

Եթե բանակի ընդլայնման նոր փուլը ենթադրի նույն թվերը, ապա Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ կլինի 20 հազար զինվոր, որոնց անհրաժեշտ կլինի համապատասխան տեխնիկա։ Լայնածավալ պատերազմի 29 ամիսների ընթացքում դաշնակիցներն Ուկրաինային տրամադրել են մոտ 12 հազար միավոր տարբեր տեխնիկա, մինչդեռ պաշտպանության ուժերը կորցրել են մոտ 6,4 հազար:

Եթե հաշվի առնվի նախորդ բրիգադների կազմավորման ժամանակը, ապա նոր կազմավորումներին մարտական գործողություններին պատրաստ լինելու համար կպահանջվի առնվազն վեց ամիս։ Սա նշանակում է, որ դրանք առաջնագծում կտեղակայվեն 2025 թվականից ոչ շուտ։