Իսրայելի պաշտպանության բանակը փրկել է հոկտեմբերի 7-ի պատանդներից մեկին, որը պահվում էր Գազայի հատվածում

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված պատանդներից մեկին փրկելու մասին։ 52-ամյա Ֆարհան ալ-Քադին ազատ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի և Անվտանգության գլխավոր ծառայության (Շին Բեթ) համատեղ գործողության ընթացքում Գազայի հատվածի հարավային թունելներից մեկում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակն այն «բարդ» է բնորոշել:

Փրկված պատանդի առողջական վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա բուժզննման համար:

11 երեխաների հայր Ֆարհան ալ-Քադին ապրում էր Իսրայելի հարավային Ռահաթ քաղաքի մոտ գտնվող բեդվինների համայնքում, անվտանգության ծառայության աշխատակից էր Կիբուց Մագենի փաթեթավորման գործարանում: Նրան առևանգել էին հոկտեմբերի 7-ին։ Տղամարդը գերության մեջ է անցկացրել 326 օր։