Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել Լիբանանը

Լուրեր

27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
Բոլորը

Պեկինը կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին, որոնք գտնվում են Լիբանանում, մոտ ապագայում լքել այդ երկիրը՝ լիբանանա-իսրայելական սահմանին լարվածության պատճառով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Բեյրութում Չինաստանի դեսպանատան հայտարարությունը։

«Քանի դեռ կան կոմերցիոն թռիչքներ, մենք ձեզ խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ օգտվել Չինաստան վերադառնալու հնարավորությունից»,- ասել են դիվանագետները։

Նրանք գնահատել են, որ հարավային Լիբանանն այժմ «չափազանց վտանգավոր» է ճանապարհորդության համար, մինչդեռ երկրի մյուս հատվածները գնահատվում են որպես «շատ վտանգավոր» ճանապարհորդության համար։

Չինաստանի դեսպանատունը նշել է, որ Լիբանանում անվտանգության ընդհանուր իրավիճակը շարունակում է ծանր մնալ։
Նախկինում մի շարք արևմտյան երկրներ նույնպես կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է հուլիսի վերջին Բեյրութում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և «Հըզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և «Հըզբոլլահը» խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար: