«Մարդիկ սարսափած են». ՌԴ Կուրսկի մարզ են ուղարկվում ժամկետային զինծառայողներ․ The Moscow Times

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնքան զինվորներ չունի, որպեսզի փակի Կուրսկի շրջանի պաշտպանության անցքը։ Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի ԶՈւ ներխուժումից գրեթե երկու շաբաթ անց տարածաշրջանում ռուսական զորքերը դեռևս ավելի քիչ են, քան Ուկրաինային, ուստի Կուրսկի շրջանի պաշտպանության համար սկսել են զինակոչիկների հավաքել Ռուսաստանի այլ շրջաններից, գրում է The Moscow Times-ը։

«Մեզ հեղեղել են խնդրանքներով, հազիվ ենք հասցնում»,- Financial Times-ին ասել է «Идите лесом» նախագծի ներկայացուցիչ Իվան Չուվիլյաևը, որն օգնում է խուսափել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուց:

Նրա խոսքով՝ նախագծին զանգվածաբար սկսել են դիմել զորակոչիկները և նրանց ընտանիքի անդամները, որոնց սկսել են Կուրսկի մարզ ուղարկել այլ շրջաններից։

«Այն սկսվեց որոշ շրջաններից, սակայն այժմ պարզ է, որ զորակոչիկներ են մոբիլիզացվում ամբողջ Ռուսաստանում»,- նշել է նա։

Ըստ Չուվիլյաևի՝ նախագիծը զինակոչիկների դիմումներ է ստացել առնվազն 10 ստորաբաժանումներից, «այդպես կարելի է ասել, որ մոտ 1000 մարդ ուղարկվել է [Կուրսկ]»։ Դրանցից «միանգամայն հստակ» 250-ը տեղափոխվել է Լենինգրադի շրջանի մեկ ստորաբաժանումից։

«Մարդիկ սարսափած են»,- ընդգծել է նա։

Ի սկբզանե սահմանային հատվածը պետք է պահպանեին ԱԴԾ սահմանապահները, չեչենական «Ախմատ» գումարտակը և տարածաշրջանում տեղակայված զորամասերը, իր հերթին ասել է Ռուսաստանի զինված ուժերի հարցերով մասնագետ, Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով Քարնեգի բեռլինյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դարա Մասիկոտը։