Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ. ՇՄՆ

Լուրեր

27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
Բոլորը

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցել է տվյալ ամսվա նորման։

«Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84․4մմ, որն իր մեծությամբ յոթերորդն է սկսած 1935 թվականից և ամենաշատն է 1965 թվականի հուլիսից հետո։

Անձրևներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։
Տեղումների քանակը համեմատաբար սակավ էր հուլիսի երկրորդ տասնօրյակում, իսկ երրորդ տասնօրյակը ամենատեղումնառատն էր։

Օդի ջերմաստիճանը հուլիսին նորմայի սահմաններում էր, փոքր-ինչ դրական շեղումներով։ Տեղումների ամսական քանակը ավել էր նորմայից Հանրապետության տարածքի մեծ մասում, իսկ Արարատյան դաշտում, Տավուշում և Գեղարքունիքում տեղումների ամսական քանակը տեղ-տեղ գերազանցեց նորման 2-3 անգամ։ Առանձին օրեր հորդառատ անձրևներ դիտվեցին Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերում, երբ մի քանի ժամվա ընթացքում դիտվեց 30-44մմ անձրև։ ,

Չնայած այս տարվա տեղումնառատ հուլիսին, բազմամյա տարիների (1935-2024 թթ․) տեղումների քանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղումները նվազում են Հայաստանում ամռան սեզոնին՝ այդ թվում հուլիսին»,- ասված է հաղորդագրության մեջ։