ԱՄՆ-ի դիրքորոշումը Վրաստանի հանդեպ «երկկուսակցական» է, իշխանափոխությունից հետո ոչինչ չի փոխվի․ հայտարարություն Թբիլիսի այցից հետո

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Վրաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները երկկուսակցական են և երկպալատ: Եթե անգամ ԱՄՆ վարչակազմում փոփոխություններ լինեն, գնահատականը չի փոխվի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետական կոնգրեսական Մայք Թերները։ Նրա խոսքերը ներկայացված են Թերների և դեմոկրատ սենատոր Ժաննա Շահինի՝ Վրաստան կատարած համատեղ այցից հետո տարածված համատեղ հաղորդագրության մեջ։

Դրանում նշվում է, որ ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական այցը Վրաստան տեղի է ունեցել «ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին, որոնք դադարեցրել են երկկողմ օգնությունը Թբիլիսիին՝ վրացական իշխանությունների վերջին գործողությունների պատճառով»։

«ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները պատմականորեն եղել են ամենաուժեղներից մեկը տարածաշրջանում, սակայն ժողովրդավարական արժեքների դեմ վերջին զարգացումները զգալի անհանգստություն են առաջացրել ԱՄՆ-ում և Եվրամիությունում»,- ասել է Թերները:

Սենատոր Շահինն ընդգծել է, որ վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունները նորմալ վիճակի վերադարձնելու առաջին քայլը պետք է անի Վրաստանի կառավարությունը։

«Մենք չենք կարող ձեռքերը ծալած կանգնել ժողովրդավարական հետընթացի և Միացյալ Նահանգների դեմ ուղղված կեղծ պնդումների առաջ: Մեզ անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ ու բարեխիղճ ջանքեր՝ չեղարկելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որն ավելի շատ վնաս է հասցնում ազգին, քան օգուտ՝ ԵՄ ինտեգրման ճանապարհին»,- ասել է Շահինը:

ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների այցը Թբիլիսի տեղի է ունեցել վրաց-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին։ Վաշինգտոնը վերջերս հայտարարեց հարաբերությունների վերանայման, ֆինանսական օգնության դադարեցման և զորավարժությունների չեղարկման մասին՝ վրացական իշխանությունների՝ «ժողովրդավարությունից նահանջելու» և արևմտյան գործընկերների դեմ կեղծ մեղադրանքների պատճառով։