Ռուսական նավատորմը Եվրոպային միջուկային հարվածներ հասցնելու սցենար է մշակել՝ ՆԱՏՕ-ի հետ հակամարտության դեպքում

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի ռազմածովային ուժերը պայմանական միջուկային հարվածներ են հասցրել եվրոպական երկրներին ՆԱՏՕ-ի հետ հնարավոր հակամարտության դեպքում: Այս մասին են վկայում 2008-ից 2014 թվականներին պատրաստված գաղտնի փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել են Financial Times-ի լրագրողները։

Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում, որոնք պատրաստվել են ռուս սպաների համար, կա հրթիռների թիրախների ցանկը, որոնք կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ։

Ընդհանուր առմամբ, ցուցադրության համար ստեղծված քարտեզներում նշված է ռուսական նավատորմի համար 32 թիրախ Եվրոպայում։

Այսպես, ռուսական Բալթյան նավատորմը պետք է գրոհի թիրախները Նորվեգիայում և Գերմանիայում։ Դրանք ներառում են ռազմածովային բազան Բերգենում, ինչպես նաև ռադիոտեղորոշիչ կայաններ և հատուկ նշանակության ուժերի օբյեկտներ: Հյուսիսային նավատորմը, իր հերթին, կարող է հարվածել պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ներառյալ՝ բրիտանական Barrow-in-Furness-ի նավաշինարանը, որտեղ կառուցվում են ռազմանավեր և սուզանավեր:

Փաստաթղթերում ՆԱՏՕ-ի հետ հակամարտության դեպքում հիմնական առաջնահերթությունը թշնամու ռազմական և տնտեսական ներուժի թուլացումն է։ Դրանցում նաև նշվում է «ցուցադրական հարվածի» տարբերակը՝ հեռավոր տարածքում միջուկային զենքի պայթեցումը՝ «արևմտյան երկրներին վախեցնելու համար»։