Բագրատ Գալստանյանը պայքարի շարժման շրջանակներում այցելել է Շիրակի մարզ

Լուրեր

27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ Գալստանյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ։ Շարժման Տելեգրամյան էջում հրապարակվել են հատվածներ Բագրատ Գալստանյանի խոսքից։

«Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել՝ անկախ նրանից քանի տարեկան են, ինչ ցեղ են և ումից են սերվել։ Մենք այստեղ եկել ենք պատվով, ընդունողը՝ կընդունի, չընդունողն էլ օրը կգա՝ կհասկանա թե ինչ էր, որ չընդունեց։ Իմ տեր Աստվածն ասել է գնա ու ժողովրդին ասա՝ ես էլ եկել եմ ասելու, կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը ձեզնից չեն պահանջի, արյունն իրենց գլխին լինի»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հեռացնելու մասին Տավուշի թեմի առաջնորդը հայտարարեց մայիսի 9-ին Երևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ։ Գալստանյանն առաջարկում է ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի ինքը և կանցկացնի նոր ընտրություններ։ Հանրահավքները և բողոքի ակցիաները, սակայն, արդյունք չտվեցին։

Նիկոլ Փաշինյանն իր դեմ իրականացվող ակցիաների կազմակերպիչ է համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Քոչարյանը որևէ կերպ չի արձագանքել Փաշինյանի հայտարարությանը։