Ջրափրկարարները հայտնաբերել են հանրային լողափի տարածքում կորած երեխային
Օգոստոսի 4-ին, ժամը 16:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխա է կորել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխային։