Բրիտանիայում անկարգությունների հետևանքով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Բրիտանիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել, քանի որ ծայրահեղ աջ ուժերի կողմից կազմակերպված միգրանտների դեմ ցույցերը վերածվել են անկարգությունների երկրի տարբեր քաղաքներում։ Այս մասին գրում է BBC-ին՝ նշելով, որ նոր գործողություններ են նախատեսվում նաեւ կիրակի օրը։

Ծառայության տվյալներով՝ նախօրեին լայնածավալ անկարգություններ են տեղի ունեցել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Թրենթում, Բլեքփուլում և Բելֆաստում։ Ակցիայի մասնակիցները ավերել են խանութներ և հարձակվել ոստիկանների վրա։ Սակայն ավելի փոքր բողոքի ակցիաների ժամանակ բռնություն չի եղել։

Վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարական լիակատար աջակցություն»՝ հակազդելու «ատելություն սերմանել փորձող ծայրահեղականներին»։

Բռնկված անկարգությունները համարվում են վերջին տասը տարիների ընթացքում ամենազանգվածայինը։ Դրանց պատճառ է դարձել գաղթական ընտանիքի 17-ամյա դեռահասի կատարած հանցագործությունը։ Հուլիսի 29-ին նա Սաութպորտ առողջարանային քաղաքում դանակով հարձակվել է Hart Space Studious պարի ստուդիայի վրա, որը նախատեսված է 6-ից 11 տարեկան երեխաների համար։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք աղջիկ։ Եվս ութ երեխա դանակահարվել է, որոնցից հինգի վիճակը ծանր է։ Երեխաներին օգնելու շտապած երկու մեծահասակները նույնպես ծանր վնասվածքներով հիվանդանոցում են։ Հարձակվողին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել։