ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց այս անգամ չի հրապարակելու

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել է իր գործունեության մեկնարկի մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, Ալբանիայի ներկայացուցիչ Դիտմիր Բուշաթին ասել է, որ առաքելության կազմում ընդգրկված են ընտրությունների, իրավունքի, ԶԼՄ-ների և այլ ոլորտների 11 փորձագետներ, ինչպես նաև 28 երկարաժամկետ դիտորդներ, որոնք գործունեություն կսկսեն Ադրբեջանի շրջաններում օգոստոսի 8-ից։

Քվեարկությանը նախորդող օրը Ադրբեջան են ժամանելու ևս 280 կարճաժամկետ դիտորդներ։ Բացի այդ, ընտրություններին կուղարկվի խումբ՝ ԵԱՀԿ-ից հատուկ համակարգողի և կարճաժամկետ առաքելության ղեկավարի գլխավորությամբ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը վերահսկելու է նախընտրական քարոզարշավի բոլոր ասպեկտները, ներառյալ՝ բոլոր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ընտրական օրենսդրությունը և դրա իրականացումը, հիմնարար ազատությունների հարգումը, ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում ընտրությունների լուսաբանումը և ընտրական վեճերի լուծումը: Դիտորդները գնահատելու են նաև ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների կատարման վիճակը։ Առաքելության նախնական եզրակացությունը հրապարակվելու է սեպտեմբերի 2-ին, իսկ վերջնական զեկույցը՝ մեկ ամիս անց:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի նախատեսում հրապարակել միջանկյալ զեկույց։ Սա նշանակում է, որ առաքելությունը կխուսափի քարոզարշավին գնահատական ​​տալուց մինչև ընտրությունները։

Ադրբեջանական Թուրան գործակալությունը նշում է, որ առաքելության ղեկավարը շատ զգուշավոր է եղել իր հայտարարություններում։ Պատասխանելով հարցին՝ «արդյո՞ք իմաստ կա Ադրբեջանում ընտրությունները մշտադիտարկելը, եթե կառավարությունը չի կատարում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականները», Բուշաթին ասել է, որ  առաքելությունը տեղակայվել է Ադրբեջանի կառավարության հրավերով, և ԵԱՀԿ յուրաքանչյուր երկիր պարտավոր է հրավիրել ԺՀՄԻԳ դիտորդներին։

«Մենք չենք խառնվում ընտրությունների գործընթացին, ոչ մեկին չենք աջակցում։ Մենք դիտարկում ենք ու գնահատական տալիս բուն գործընթացին»,- նշել է նա։

Հարցին էլ՝ ինչպե՞ս կազդի կառավարության կողմից ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը չհրավիրելը ընտրությունների թափանցիկության վրա, Բուշաթին խուսափել է մեկնաբանություններից՝ ասելով, որ իրավասու է խոսել միայն ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անունից։ Նա նաև ասել է, որ պատրաստ են հնարավորինս համագործակցել այլ դիտորդական առաքելությունների հետ, սակայն ընտրությունները գնահատելու են իրենց սկզբունքներով ու չափանիշներով։

Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն ԵԽԽՎ առաքելությանը չի հրավիրել խորհրդարանական արտահերթ ընտրությունների մշտադիտարկման համար։

Հավելենք նաև, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններին դիտարկմանը նույնպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակցել էր ու հայտարարել, որ դրանք անցել են լուրջ խախտումներով։

Էմմա Չոբանյան