Ադրբեջանում ընտրություններն անցել են սահմանափակումներով ու լրջագույն խախտումներով․ ԵԱՀԿ դիտորդներ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումները։ Դիտորդների հրապարակած փաստաթղթում ասվում է, որ փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, և թեև ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներն արդյունավետ կառավարվել են, սակայն դրանք աչքի են ընկել քաղաքական այլընտրանքների բացակայությամբ։

«Հիմնական ազատությունների, մասնավորապես, արտահայտվելու և հավաքների ազատության երկարատև խիստ սահմանափակումները հակասում են իրապես ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիտորդները նաև ընդգծել են, որ լրագրողների վերջին կալանավորումները խոչընդոտում են ԶԼՄ-ների ազատությունը։

Նշվում է, որ թեև ընտրական հանձնաժողովներն ապահովված են բավարար ռեսուրսներով, սակայն քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ սխալները կանխելու կարևոր երաշխիքները հաճախ անտեսվել են։

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերն իր հերթին նշել է, որ թեկնածուների մեջ և, ընդհանրապես, Ադրբեջանի քաղաքական կյանքում կանայք չկան։

«Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են լուրջ խախտումներ՝ հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայության, քվեաթերթիկների լցոնումների և այլն։ Սա լուրջ հարցեր է առաջացրել քվեաթերթիկների հաշվարկի ամբողջականության վերաբերյալ»,- ասել է նա։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ առաքելության անդամները հաստատել են, որ քվեարկության ընթացքում տեղամասերում լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ դիտորդների և տեղական ՀԿ-ների գործունեության սահմանափակմամբ, որոնց թույլ չեն տվել մշտադիտարկել։

ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Էոգան Մերֆին նշել է, որ անձամբ արձանագրել են լուրջ խախտումներ։

Հավելենք, որ ընտրություններից առաջ հրապարակված զեկույցում ևս ԵԱՀԿ դիտորդները քննադատել էին ընտրությունների համար ստեղծված պայմանները՝ նշելով, որ 6 թեկնածուները ոչ վաղ անցյալում աջակցել են գործող նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05 տոկոսը՝ քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։

Էմմա Չոբանյան