ՊԵԿ-ը բացահայտել է 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։

Օրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է 4043 գրամ քաշով 4 պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ․ տեղեկացնում են ԽԵԿ-ից։

Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց շրջանակում վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները պարզել են նվագարկիչը ստացող անձի ինքնությունը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջինս ձերբակալվել է «Երևանի հյուսիսային ավտոկայանի» հարակից տարածքից՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող այլ զանգվածով փոխարինված աուդիո նվագարկիչը Կ.Պ-ից ստանալուց հետո:

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված անձը վարչության աշխատակիցներին է ներկայացրել նույն եղանակով ստացված մեկ այլ սարք: Մասնավորապես, իր կողմից շահագործվող մեքենայի բեռնախցիկից նա դուրս է բերել չիր պատրաստող սարք, որը քանդել է, և դրա միջից հայտնաբերվել է 996 գրամ քաշով մեկ պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների պարունակությամբ:

Բացահայտվել են գործընթացը համակարգող և սարքը փոխանցող անձանց ինքնությունը: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև` քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում գործին առնչվող 3 քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու համար: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում ձերբակալված քաղաքացիներից մեկի բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ։