Ալիևին քննադատելու համար կալանավորված ադրբեջանցի նախկին դիվանագետն ի նշան բողոքի հացադուլ է իրականացնում

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովն արդեն 3-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել Շուվելանի քննչական մեկուսարանում՝ բողոքելով իր անհիմն կալանավորման դեմ։ Նրա փաստաբան Ագիլ Լաիջը ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ  հուլիսի 26-ին տեսակցել է նրան․ ունեցել է գունատ տեսք, ինքնազգացողությունը վատացել է, գլխացավեր են հայտնվել։ Այդուհանդերձ, Իբրահիմովը մտադիր է հացադուլ անել մինչև ազատ արձակվելը։

Փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը ոչ մի բուժօգնություն չի ստանում։ Իբրահիմովին պահում են 4-5 հոգու համար նախատեսված խցում, սակայն այնտեղ 10 բանտարկյալ կա, և նույնիսկ քնելու համար պայմաններ չկան։ Փաստաբանը կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Հուլիսի 24-ին Նիզամիի դատարանը Իբրահիմովին 4 ամսով կալանավորել է։

Հուլիսի 22-ի կեսօրին Բաքվի  մետրոյի «Խալգլար Դոստլուղու» կայարանի մոտ անհայտ անձը հարձակվել էր Իբրահիմովի վրա, իսկ քաղաքացիական հագուստով ուժայինները անմիջապես հայտնվել էին դեպքի վայրում։ Նրանք Իբրահիմովին բերման էին ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք, նրա նկատմամբ կիրառել  էլեկտրաշոկեր, որպեսզի ստիպեն հայտնի սմարթֆոնի անվտանգության կոդը։

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 126.2.4 (խուլիգանական դրդապատճառներով առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 221.1 (խուլիգանություն) հոդվածներով։

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պնդում է, որ Իբրահիմովը դանակահարել է բնակիչ Քամալ Շյուքուրովին։ Իբրահիմովը հերքում է մեղադրանքները։

Էմին Իբրահիմովը 2007-2020 թթ-ին դիվանագիտական ​​ծառայության մեջ է եղել, 2012-2016 թթ. եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղարը, 2016-2020 թթ.-ին ՝Ուրուգվայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար։

Ի նշան բողոքի՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ՝ Իբրահիմովը հրաժարական  է տվել  դիվանագիտական ​​ծառայությունից ու հեռացել ԱԳՆ-ից։

Սոցիալական ցանցերում նա պարբերաբար  կոշտ քննադատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իշխանություններին վարած քաղաքականության համար, այդ թվում՝ Հայաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում։  Իրավապաշտպաները նրան կալանավորման պատճառը համարում են նրա վերլուծական աշխատանքն ու քննադատությունները։

Իբրահիմովը նաև ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ նա դատապարտվել էր 30-օրյա վարչական կալանքի։ Նախկին դիվանագետը հայտարարել էր, որ իր ձերբակալության պատճառը սոցիալական ցանցերում քննադատական գրառումներն են։  Իբրահիմովը քննադատական գրառում էր արել նաև 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին Բաքվի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետ կապված։  Նա նշել էր, որ  ԼՂ-ի վրա Բաքվի ագրեսիան իրականացվել է ռուսական շահերի շրջանակում։

Էմմա Չոբանյան