Հնդկաստան, Ֆրանսիա. ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին․ դեսպանը՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է հնդկական ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկությանը, որ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդներից։

«Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին»,- գրել է դեսպանը։

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության մասին ասել էր․

«Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան 2023-ի նոյեմբերին Վրաստանի տարածքով Հայաստան է առաքել 24 միավոր «Բաստիոն» զրահամեքենա։  Սենատորների կարծիքի համար պատրաստված զեկույցում ասվում էր, որ Հայաստանի զինված ուժերը մոտ 50 «Բաստիոն» զրահամեքենա կստանա։ Այսինքն՝ ևս 26-ը պետք է առաքվի։

Արդեն 2024-ին ֆրանսիական Le Figaro-ն գրեց, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի երեք GM 200 ռադար և գիշերային տեսանելիության սարքեր։ Ապա այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից CAESAR հրետանային համակարգեր ձեռք կբերի։

Հիշեցնենք նաև, որ ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2021-ին Հնդկաստանից Հայաստան է առաքվել չորս Swathi ռադար, որոնք Հայաստանը պատվիրել էր դեռ 2020-ի առաջին եռամսյակում։

2022-ին հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

Հաջորդ տարի՝ 2023-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարության՝ արտահանվող զենքի վերաբերյալ ցանկից պարզ դարձավ, որ Հայաստանը պատվիրել է MArG 155 տեսակի ինքնագնաց հաուբիցներ։

2023-ի սեպտեմբերին հնդկական Bharat Forge ընկերության նախագահ Բաբա Կալյանին հայտարարել էր, որ Հայաստան է մատակարարվել 155 մմ տրամաչափի ATAGS հաուբիցներ։

The Eurasia Times-ը գրել էր, որ 2023-ին Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանում մշակված Zen հակադրոնային համակարգ (ZADS) գնելու համար:

Հնդկական ETV Bharat-ը 2023-ին գրել էր, որ Հնդկաստանը գործարք է կնքել Հայաստանի հետ Akash հակաօդային հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Իսկ 2024-ի մարտի 9-ին արդեն հնդկական աղբուրները գրեցին, որ Հնդկաստանը պատրաստվում է 2025-ի տարեսկզբին Հայաստան առաքել Akash ՀՕՊ համակարգի առաջին խմբաքանակը։