Թուրքիան համապարփակ արգելք է սահմանել Հնդկաստան՝ զենքի և պաշտպանական արտադրանքի արտահանման

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Թուրքական կառավարությունն աննկատ համապարփակ արգելք է սահմանել զենքի և պաշտպանության ոլորտին առնչվող ապրանքների արտահանման վրա Հնդկաստան՝ Պակիստանին աջակցելու նպատակով։Այս մասին թուրքական խորհրդարանի փակ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը, գրում է Nordic Monitor-ը։

Ըստ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 10-ի քննարկման սղագրության՝ Թուրքիայի զենքի գնման գլխավոր գործակալության՝ Պաշտպանական արդյունաբերության  կոմիտեի (SSB) փոխնախագահ Մուստաֆա Մուրադ Շեքերը  բացահայտել է Հնդկաստանի նկատմամբ կառավարության գաղտնի քաղաքականությունը։

Նախազգուշացնելով, որ իր որոշ բացահայտումներ գաղտնի են, Շեքերը օրենսդիրներին ասել է, որ որևէ ապրանքի վաճառք, որը կարող է մեկնաբանվել որպես ռազմական և պաշտպանական արդյունաբերության մաս, չի հաստատվել կառավարության կողմից, երբ հաճախորդը Հնդկաստանում է եղել։

«Հնդկաստանը, օրինակ, զենքի խոշորագույն ներկրողներից մեկն է աշխարհում, այն հսկայական շուկա է, որը ներկրում է մոտ 100 միլիարդ դոլարի զենք: Այնուամենայնիվ, ելնելով մեր քաղաքական հանգամանքներից և Պակիստանի հետ մեր բարեկամությունից, մեր արտաքին գործերի նախարարությունը մեզ դրական արձագանք չի տալիս Հնդկաստան որևէ ապրանք արտահանելու համար, և հետևաբար մենք որևէ թույլտվություն չենք տալիս մեր ընկերություններին այս առումով», – ասել է նա։

Արտերկրում թուրքական պաշտպանական արտադրանքի վաճառքը պահանջում է թուրքական բանակի, SSB-ի և ԱԳՆ-ի նախնական համաձայնությունը: Հնդկաստանը հայտնվել է այն երկրների սև ցուցակում, որոնց Թուրքիան չի կարող վաճառել ռազմական և պաշտպանական միջոցներ:

Թուրք-հնդկական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման վերջին տասնամյակում՝ պայմանավորված քաղաքականության ընտրությամբ, մասնավորապես՝ Անկարայի կողմից Հնդկաստանի հետ վեճերում Պակիստանին լայն աջակցությամբ, ինչը հանգեցրել է  երկու երկրների միջև տարաձայնությունների ընդլայնմանը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախկինում հրապարակել է զեկույց, որտեղ մանրամասնել է, թե ինչպես է Թուրքիան գաղտնի օգնում Պակիստանին ստեղծել կիբեր բանակ, որը նպատակ ունի ձևավորել հասարակական կարծիքը, ազդել Հարավարևելյան Ասիայի մուսուլմանների տեսակետների վրա, հարձակումներ սկսել ԱՄՆ-ի և Հնդկաստանի վրա և խաթարել Պակիստանի ղեկավարներին ուղղված քննադատությունը:

Նման ստորաբաժանում ստեղծելու առաջարկն առաջին անգամ սեղանին  դրվել է Իսլամաբադում Թուրքիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և նրա հյուրընկալող՝ ներքին գործերի այն ժամանակվա պետնախարար Շեհրիար Խան Աֆրիդիի առանձնազրույցի ժամանակ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ծրագրին կանաչ լույս է տվել նաև այն ժամանակվա վարչապետ Իմրան Խանը, որը   միաժամանակ զբաղեցրել  է նաև ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Նախագահ Էրդողանի «SADAT» գաղտնի կիսառազմական խմբավորումը՝ նրա նախկին գլխավոր ռազմական օգնական Ադնան Թանրըվերդիի գլխավորությամբ, նույնպես ներգրավված է եղել հակահնդկական գործողություններում։ Խումբը հավաքագրել է Քաշմիրում ծնված Սայեդ Ղուլամ Նաբի Ֆային, որը դատապարտված է եղել ԱՄՆ դաշնային բանտում՝մոբիլիզացնելու ռեսուրսները Հնդկաստանի դեմ։ Ֆայիի ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը՝ Քաշմիրի ամերիկյան խորհուրդը (KAC), կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Պակիստանի հետախուզության (ISI) կողմից, այն կապված է SADAT-ի կազմակերպության՝ Իսլամական աշխարհի ՀԿ-ների միության հետ:

Լրատվամիջոցը նշում է, որ Ֆայը հաճախ է մասնակցել SADAT-ի կազմակերպած միջոցառումներին և նույնիսկ անձամբ հանդիպել Թանրըվերդիի հետ՝ պաշտոնաթող զինվորականի, որը դեռևս խորհուրդներ է տալիս  Էրդողանին,թեև ոչ պաշտոնական կարգավիճակով, 2020 թվականի հունվարին նրա հրաժարականից հետո։

Թուրքիան և Հնդկաստանը տարաձայնություններ ունեն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում G20-ի ղեկավարների գագաթնաժողովում Հնդկաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ներկայացված նախաձեռնության շուրջ: Նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել տնտեսական միջանցք, որը կապում է Եվրոպան Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի հետ երկաթուղային և ծովային ուղիներով: Այն նպատակ ունի կապել Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները Հորդանանը, Իսրայելը և ԵՄ-ն ռազմավարական նշանակության նավահանգիստների և լայնածավալ երկաթուղային ցանցի միջոցով:

Այս ծրագրից դուրս մնալով՝ Թուրքիան բացահայտորեն անհանգստություն է  հայտնել նախաձեռնության առնչությամբ, որը, նրա կարծիքով, խաթարում է իր՝ որպես առևտրային հանգույցի դերը և ձեռնտու Հունաստանին և տարածաշրջանային այլ մրցակիցներին: Փոխարենը Թուրքիան աջակցում է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ընդարձակ նախագծերին:

Թուրքական կողմը նաև առաջ է տանում այլընտրանքային երթուղու իրագործումը, որը հայտնի է որպես Զարգացման ճանապարհ,  նպատակն է միացնել Եվրոպան և Մերձավոր Արևելքը Թուրքիայի  միջոցով։

«Մենք ասում ենք, որ առանց Թուրքիայի միջանցք չի կարող լինել։ Արևելքից արևմուտք երթևեկության համար ամենահարմար երթուղին պետք է անցնի Թուրքիայի տարածքով»,- ասել էր Էրդողանը անցյալ տարի Հնդկաստանից վերադառնալիս։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ Թուրքիայի հակահնդկական քաղաքականությունը դրդել է Նյու Դելիին դաշինքներ փնտրելու այն երկրների հետ, որտեղ Անկարան բախվում է իր հարևանությամբ մարտահրավերների, ինչպիսիք են Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը։Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև անվտանգության, ռազմական և հետախուզական համագործակցությունը։

Էմմա Չոբանյան