Պատերազմը լուծում չէ, ռումբերն ու հրթիռները չեն կարող խաղաղություն ապահովել․ Հնդկաստանի վարչապետը՝ Պուտինին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած օգնության՝ Ռուսաստանի  և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար, գրում է Meduza-ն։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա նշել է, որ «պատերազմը լուծում չէ»։

«Որպես ձեր ընկեր՝ ես ձեզ միշտ ասել եմ, որ խաղաղությունը պարտադիր է ապագա սերունդների պայծառ ապագայի համար, ուստի մենք կարծում ենք, որ պատերազմը լուծում չէ: Լուծումը չի կարող լինել պատերազմով։ Ռումբերը, հրթիռներն ու հրացանները չեն կարող ապահովել խաղաղություն, ուստի մենք շեշտը դնում ենք երկխոսության վրա»,- ասել է Մոդին։

Ըստ նրա՝ Պուտինի հետ նախօրեին ունեցած զրույցի ժամանակ «լավատեսություն է զգացել» և «հույսեր են առաջացել ապագայի նկատմամբ»։ Մոդին նշել է, որ «լսել է» Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը և նրա «դրական տեսակետները»։

Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ «ամեն ոք, ով հավատում է մարդկությանը, ցավ է զգում, երբ մարդիկ մահանում են, հատկապես, երբ մահանում են անմեղ երեխաներ»:

«Երբ մենք նման ցավ ենք զգում, մեր սրտերը պարզապես կոտրվում են, և ես երեկ հնարավորություն ունեցա խոսել այդ հարցերի շուրջ»,- հայտարարել է Նարենդրա Մոդին։