Նաիրիի ոստիկանները բացահայտել են Նոր Հաճնում տեղի ունեցած դանակահարությունը

Լուրեր

20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 5-ին, երեկոյան ժամը 5-ին մոտ, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Կոտայքի օպերատիվ կառավարման կենտրոն, որ բուժօգնության են բերել դանակահարված մի տղամարդու: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվեց, որ տուժած տղամարդը Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ է, 64 տարեկան: Շուտով իրավապահները ճշտեցին, որ դանակահարությունը կատարվել է տուժած տղամարդու բնակության վայրում՝ շենքի բակում: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ նույն շենքի բնակիչ 31-ամյա երիտասարդն էր իր մոտ եղած դանակով հարվածներ հասցրել 64-ամյա հարևանին:

Առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ: Ժամը 18-ին, Չարենցի փողոցի նույն բակում, հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալելիս նա ցույց է տալիս դիմադրություն, և ոստիկանները ստիպված կիրառում են ֆիզիկական ուժ ու նրան տեղափոխում ոստիկանության Նաիրիի բաժին: Այստեղ նույնպես 31-ամյա երիտասարդն ամեն կերպ խոչընդոտում է իրավապահների աշխատանքը և շարունակում ցույց տալ դիմադրություն:

Հուլիսի 7-ին, դատարանի որոշմամբ, 31-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվում է երկու ամսով կալանք, նա տեղաափոխվում է քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: