Երբեմն բիզնեսը պետք է հուշի կառավարությանը, թե որ ուղղությամբ ինչ անելիքներ կան․ Սանոսյան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դիլիջանում մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից նախաձեռնած Global Business Forum 2024-ի հերթական աշխատանքային հանդիպում-քննարկմանը, որին ներկա էին նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ։

«Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությունը։

«Մանթաշյանց» ակումբի հետ կապ կա, տարբեր ֆորմատներով հանդիպում, քննարկումներ ունենում ենք, և ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցել, խոսել նախարարության կողմից տարբեր ուղղությամբ արվող աշխատանքների ու ծրագրերի մասին, որոնք էլ երկրի տնտեսության, բիզնես միջավայրի վրա ունեն մեծ դրական ազդեցություն», -ասել է նախարարը։

Իր խոսքում Սանոսյանն անդրադարձել է ՏԿԵ նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներին, դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նախարարը մասնավորապես խոսել է ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին, ընդգծել լավ ճանապարհներ, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը։

Նախարարն անդրադարձ է կատարել մարզերին ու համայնքներին, ընդգծել համայնքների համաչափ զարգացման կարևորությունը։

Նախարար Սանոսյանն ընդգծել է` բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի։ Երբեմն բիզնեսը պետք է հուշի կառավարությանը, թե որ ուղղությամբ ինչ անելիքներ կան։
Նախարարի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում»,- նշված է ՏԿԵՆ հաղորդագրությունում։