Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա. Պետդեպ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Իրանի նախագահական ընտրությունները մեծ ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ Բայդենի վարչակազմի մոտեցման վրա․ այս մասին «Iran International»-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մեր մտահոգությունները Իրանի վարքագծի վերաբերյալ անփոփոխ են: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն առաջ է մղում ամերիկյան շահերը»,- ասել է խոսնակը:

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 39,92 տոկոս՝ ամենացածրն Իսլամական Հանրապետության պատմության մեջ: Երկրորդ փուլի քվեարկությունների ժամանակ պաշտոնական թվերը ցույց են տալիս ընտրողների թվի 10 տոկոս աճ, սակայն, այնուամենայնիվ, ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 50 տոկոսը բոյկոտել է ընտրությունները:

«Իրանում ընտրություններն ազատ կամ արդար չեն եղել, արդյունքում իրանցիների մի զգալի մասը նախընտրել է ընդհանրապես չմասնակցել»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի ուղղության հիմնարար փոփոխության կամ ավելի մեծ հարգանքի իր քաղաքացիների մարդու իրավունքների նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններում հաղթել է սրտի վիրաբույժ, ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար և խորհրդարանի նախկին պատգամավոր Մասուդ Պեզեշքիանը։