Տասնյակ հազարավոր իսրայելցիներ կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Իսրայելի մի շարք քաղաքներում շաբաթ օրը՝ հունիսի 22-ի երեկոյան, պարբերաբար ցույցեր են անցկացվել՝ քննադատելով կառավարությանը և պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին։

Թել Ավիվում ցույցի կազմակերպիչների տվյալներով՝ մասնակցել է մոտ 150 հազար մարդ, որն ամենամեծն է 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակվելուց հետո․ գրում է իսրայելական Ynet լրատվական կայքը։

Ցուցարարների կոչերը ոչնչով չէին տարբերվում Իսրայելում մի քանի ամիս շարունակվող նմանատիպ հանրահավաքների կոչերից։ Ցուցարարները կրկին քննադատել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը և պահանջել համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցիների վերադարձի շուրջ՝ «կենդանի, այլ ոչ թե դիակների պարակերում»։

Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում շարունակում է պահել մոտ 120 իսրայելցի։ Այնուամենայնիվ, Wall Street Journal-ը հունիսին հայտնել էր, որ նրանցից միայն մոտ 50-ը կարող է իրականում ողջ լինել: Ինչպես հունիսի կեսերին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, «ոչ ոք պատկերացում չունի», թե զինյալների կողմից առևանգված իսրայելցիներից քանիսն են դեռ ողջ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև արտահերթ ընտրություններ Իսրայելում։