Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
22.06.2024 | 18:24Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։