Թուրքիայի հետախուզական ծառայությունը Գերմանիայում լրտեսում է Գյուլենի հետևորդներին ու PKK-ի կողմնակիցներին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Գյուլենական շարժման հետևորդները և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները Գերմանիայում թուրքական հետախուզական գործակալների հիմնական թիրախն են։ Այս մասին ասվում է Գերմանիայի ներքին գործերի նախարարության զեկույցում, գրում է Turkish Minute-ը։

Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը (BfV) հրապարակել է իր 2023 թվականի զեկույցը, որը ներկայացրել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆասերը և BfV-ի նախագահ Թոմաս Հալդենվանգը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

BfV-ի հրապարակած զեկույցում, որի հիմնական նպատակներն են Գերմանիայում աջ և ձախ ծայրահեղականների և ծայրահեղական օտարերկրացիների հակասահմանադրական գործունեության մոնիթորինգն ու վերլուծությունը, ինչպես նաև այլ երկրների կողմից լրտեսության կանխումը, նկարագրում է Թուրքիայի հետախուզական ծառայությունները՝ չնշելով Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT), որը կենտրոնական տեղ է զբաղեցնում թուրքական պետական ​​ապարատում։

«Հետախուզության հիմնական թիրախն այն կազմակերպություններն են, որոնց Թուրքիան համարում է ծայրահեղական կամ ահաբեկչական, ինչպիսին է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը։ Նրանց թվում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որը Թուրքիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,- ասվում է զեկույցում։

Թուրքիայի կառավարությունը Գյուլենի շարժմանը մեղադրում է 2016-ի անհաջող հեղաշրջման փորձը կազմակերպելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական կազմակերպություն», թեև շարժումը կտրականապես հերքում է հեղաշրջման փորձին կամ ահաբեկչական գործունեության որևէ առնչություն։

2016 թվականից ի վեր Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, որոնց կասկածում են կրոնական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, մինչդեռ Գյուլենի հազարավոր հետևորդներ փախել են Թուրքիայից՝ ապաստան փնտրելով Եվրոպայում և այլ երկրներում՝ խուսափելու կառավարության կողմից իրականացվող ճնշումներից: Թուրքիան տարիներ շարունակ բազմիցս հորդորում է Գերմանիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Գյուլենի կողմնակիցների դեմ, որոնք ապաստան են խնդրել երկրում։

Ի տարբերություն PKK-ի՝ Գյուլենի շարժումն Արևմուտքի կողմից չի ճանաչվում որպես ահաբեկչական կազմակերպություն։

Ըստ գերմանական զեկույցի՝ թուրքական հետախուզական ծառայությունները հնարավորություն ունեն գաղտնի տեղեկատվություն հավաքագրել իրենց թիրախների մասին՝ շնորհիվ զգալի թուրքական համայնքի և բազմաթիվ թուրքական կազմակերպությունների ու հաստատությունների, ինչպես նաև երկրում մեծ թվով դիվանագիտական ​​ներկայացուցչությունների:

Գերմանիայի թուրք բնակչությունը գնահատվում է ավելի քան 3 միլիոն։ Զեկույցում նաև նշվում է բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների, ինչպես նաև Գերմանիայից Թուրքիա ճանապարհորդների մուտքի և ելքի արգելքների մասին՝ պնդելով, որ դրանք վկայում են քրեական հետապնդման նկատմամբ թուրքական պետական ​​իշխանությունների բարձր հետաքրքրության մասին:

«Ուշադրության կենտրոնում են այս մարդկանց իրական կամ ենթադրյալ գործողությունները Թուրքիայում ահաբեկչական դասակարգված կազմակերպությունների համար, ինչպիսիք են PKK-ն կամ Գյուլենի շարժումը։ Գերմանիան մնում է թուրքական հետախուզական ծառայությունների առաջնային թիրախներից մեկը։ Նրանք բարձր մակարդակով շարունակում են իրենց հետախուզական գործունեությունը։ Ակնկալվում է նաև, որ Գերմանիայում թուրքական պետությանը կամ կառավարությանն առնչվող կազմակերպությունների ազդեցությունը կշարունակվի»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան