«Մի՛ աջակցեք բռնապետ Ալիևին»․ Ադրբեջանում դատական նիստում ընդդիմադիր գործիչը բողոքի ակցիա է անցկացրել

Լուրեր

11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում  ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուի դատավարությունը հետաձգվել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարությունը նախագահող դատավոր Էլնուր Նուրիևը դատարանում հայտարարել է, որ Ազեր Թաղիևը, որը երդվյալ ատենակալների խորհրդի անդամ էր, առողջական խնդիր ունի։ Այդ պատճառով գործընթացը հետաձգվում է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին։ Չնայած դրան՝ Յագուբլուն նիստի ժամանակ հասցրել է բողոքի ակցիա անել ու պարզել մի շարք պաստառներ՝ «Մի՛ աջակցեք բռնապետ Ալիևին» և «Ալիևի ծրագիրն է՝ սպանել ինձ բանտում, ինչպես Պուտինն է սպանել Նավալնիին» գրություններով։

Թոֆիգ Յագուբլուի դուստր Նիգար Հազիի խոսքով՝  հայրն արդեն չորրորդ անգամ է ձերբակալվում։ Դուստրը հոր ձերբակալությունը համարում է նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական հրահանգը։

«Ավելի քան 6 ամիս մենք ոչ գիշեր ունենք, ոչ ցերեկ։ Քաղբանտարկյալների բոլոր ընտանիքներն ապրում են նույն ճակատագրով, ինչ մենք, բոլորը կանգնած են դժվարությամբ ու ուժով։ Իլհամ Ալիևը ստիպված կլինի ազատ արձակել Թոֆիգ Յագուբլուին։ Հակառակ դեպքում կամ Թոֆիկ Յագուբլուն մահացած դուրս կգա բանտից, կամ նրան կսպանեն Իլհամ Ալիևի հրահանգով, կամ Թոֆիկ Յագուբլուն հացադուլ կանի դատարանի վճռի դեմ։ Որոշումը մնում է Իլհամ Ալիևին»,-ասել է նա։

Մոտ 100 ընդդիմադիրներ էլ  հավաքվել են  դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու Յագուբլուին։ Ոստիկանները նրանց հրել են դեպի ճանապարհի հարակից այգին, նաև բերման  ենթարկել ակտիվիստ Ջամիլ Հաջիևին։

Նշենք, որ Յագուբլուն ձերբակալվել է 2023թ-ի դեկտեմբերին 14-ին խարդախության, պաշտոնական փաստաթղթերի ապօրինի պատրաստման և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով։ Քաղաքական գործիչը մեղադրանքները անվանում է հորինված։

Նշենք, որ Յագուբլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատներից է, բազմիցս ձերբակալվել ու ազատազրկման է դատապարտվել, նաև ուժայինների կողմից ծեծի ենթարկվել։ Նախորդ անգամ նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Բաքվի կենտրոնում ակտիվիստ Բահտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ նա 30 օրվա կալանքի էր դատապարտվել։ Ի նշան բողոքի՝ 2023 թվականի հունվարի 5-ին Յագուբլուն հացադուլ էր հայտարարել։ Հունվարի 22-ին 30-օրյա վարչական կալանքից հետո նա ազատ էր արձակվել։

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։ Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան  երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Միջազգային կազմակերպությունները,  նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը, պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։ Օրերս էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  կրկին հորդորել էր Բաքվին  հարգել իր միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել բոլոր անարդարացի  ձերբակալվածներին։ Նա կոչ էր արել Ադրբեջանին դա անել որքան հնարավոր է արագ։

Էմմա Չոբանյան