Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Բոսնիայում և Խորվաթիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել 40°C շոգի պայմաններում

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Գրեթե ամբողջ Մոնտենեգրոն, ինչպես նաև Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան ու Խորվաթիայի Ադրիատիկ ափի մի մասը բախվել են էլեկտրաէներգիայի համատարած անջատումների՝ մոտ 40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Էլեկտրաէներգիայի անջատումների մասին հաղորդել է Մոնտենեգրոյի էլցանցը։

Ընկերությունից նշել են, որ դա տեղի է ունեցել «տարածաշրջանային մասշտաբի խախտումների» պատճառով։

Reuters-ի թղթակիցը հայտնում է, որ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն և մի քանի այլ քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։

Խորվաթական HRT պարբերականը հայտնում է համացանցի, լուսացույցների անջատվելու և վերելակներում արգելափակված մարդկանց մասին։ Առանց էլեկտրականության են մնացել Սպլիտը, Օմիշը, Դուբռովնիկին ու շատ այլ քաղաքներ։

Hrvatska elektroprivreda էլեկտրական ընկերությունը հայտնել է, որ ամբողջական շահագործման է հանձնել իր ամբողջ հզորությունները, որպեսզի կարճ ժամանակահատվածում ապահովի էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Բոսնիական Dnevni Avaz պարբերականն էլ գրում է, որ Սարաևոյում ո՛չ տրամվայի, ո՛չ տրոլեյբուսի երթուղիներ չեն գործում, ենթադրվում է, որ պատճառը տարածաշրջանում էլեկտրահաղորդման գծերի գերբեռնվածությունն է, որն առաջացել է Մոնտենեգրոյի գծերից մեկում բռնկված հրդեհից հետո։