Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Քաղաքականություն
21.06.2024 | 21:43ԱՄՆ Պետքարտուղարությունը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ չնայած որոշ քաղաքական գործիչների թերահավատությանը, գրում է VOA-ն։
«Կարևորը սա է. Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Այն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք դա հստակ ասել ենք»,- նշել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ «անդամակցությանն անցնելու և հասկանալու, թե ինչպիսին կլինի այդ անցումը և ինչ պետք է անի Ուկրաինան»։