Շոկրատ Զաքիրը Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը Չինաստանի աջակցությունն է հայտնել աղետի գոտու վերականգնման հարցում

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Հունիսի 19-ին ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցությունը զարգանում է մեծ տեմպերով:

Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

ԱԺ փոխնախագահը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաեւ մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Արձանագրվել է, որ չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքային, այդ թվում՝ ինչպես միջազգային մրցութային, այնպես էլ ներդրումային ծրագրերին:

Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականցվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի եւ Կապսի ջրամբարի շինարարությունը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, այն ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է: Երկուստեք ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» ու «Մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» նախաձեռնությունների կարեւորությունն ու վեր հանվել դրանց ընդհանուր կետերը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր մասնակցությունը բազմակողմ համագործակցության տարածաշրջանային կառույցներում: Այս տեսանկյունից առանձնացվել է Շանհայի կազմակերպության շրջանակում համագործակցության որակական զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարեւոր հիմք են այն հաստատելու համար»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը, ինչպես նաեւ արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:

Շոկրատ Զաքիրն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում վերջերս տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ եւ Չինաստանի աջակցությունն է հայտնել աղետի գոտու վերականգնման հարցում:

Համաչինական ժողովի նախագահի տեղակալը կարեւորել է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջեւ բարեկամական կապերը, մշակութային եւ հոգեւոր արժեքները, պետությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: