Սա դեպի Արևմուտք վեկտորի փոփոխություն է․ ԱՄՆ-ն բարձրացրեց ՀՀ-ի հետ գործակցության մակարդակը․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

«Ժողովրդավարական ուժերի» հարթակն առաջարկում է հանրաքվե անցկացնել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով։ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Հայաստանի Եվրոպական», «Քրիստոնյա-ժողովրդավարական» կուսակցություններն են օրակարգն առաջարկել, և այսօր էլ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է անցկացվել։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ աշխարհաքաղաքական իրադրությունը հարմար է այդ հարցով հանրաքվե անցկացնելու համար․ «ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն դրական արդյունք կունենա, ես կարծում եմ՝ աշխարհաքաղաքական համատեքստը հարմար է։ Դա շանս կտա իշխանությանը ճկուն լինել և ՌԴ-ին հստակ ցույց կտա ՀՀ ժողովրդի կարծիքը ռուսական քաղաքականության նկատմամբ»։

Երևանում  այսօր անցկացվեց ՀՀ-ԱՄՆ Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված համաժողովը։ Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։ Մասնակցում էին ՏԻՄ, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնյաներ՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության մասին։ Անցյալ շաբաթ էլ ԱՄՆ պետքարտուղարի մյուս տեղակալն էր՝ Ջեյմս Օ’Բրայանը, և հայ-ամերիկյան գործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակ։ Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ն որոշում է կայացնում բարձրացնել Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը այն շրջանում, երբ Վրաստանի իշխանությունները հակաարևմտյան և պրոռուսական վարքագիծ են դրսևորում, մասնավորապես՝ ուղիղ առճակատման գնալով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Արևմուտքը որոշ պատժամիջոցներ է կիրառում։ Քաղաքագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն որոշում կայացրեց բարձրացնել ՀՀ-ի հետ գործակցության մակարդակը՝ ընդգծելով ռեգիոնում Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու իր ցանկությունը։ Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանի կողմից սա արտաքին վեկտորի փոփոխություն է Արևմուտք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան