Թուրքիայում ազատություն չի լինի, քանի դեռ քրդական հարցը չի լուծվել․ քրդամետ կուսակցության համանախագահ

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Թուրքական գլխավոր քրդամետ կուսակցության առաջնորդ Թուլայ Հաթիմուղուլլարին Հաքքարի քուրդ քաղաքապետի պաշտոնանկության դեմ բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում ազատություն չի լինի՝ առանց քրդական հարցի լուծման, գրում է Rudaw-ն։

Նշենք, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած Հաքքարիի 53-ամյա քաղաքապետ Մեհմեթ Սիդդիք Աքըշը ձերբակալվել է հունիսի 3-ին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության մեջ բարձր մակարդակով դերակատարություն ունենալու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն կուսակցության (DEM ) քաղաքապետին դատապարտել է 19 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա հեռացվել է նաև զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է պետական ​​հոգաբարձու:

DEM կուսակցությունը դեմ է արտահայտվել հոգաբարձուի նշանակմանը և ցույցեր է կազմակերպել մի շարք նահանգներում՝ ի նշան բողոքի։ Նախօրեին էլ Հաքքարիի փողոցներում հավաքվել են կուսակցության առաջնորդներ և հազարավոր համակիրներ։

«Քանի դեռ քրդական հարցը չի լուծվել քաղաքական երկխոսության միջոցով խաղաղության և ժողովրդավարության հիման վրա, ո՛չ աշխատողները, ո՛չ բանվորները, ո՛չ կանայք, ո՛չ երիտասարդները, այլ կերպ ասած՝ մենք՝ Թուրքիայի ժողովուրդներս, չենք կարողանա հասնել ազատության»,- հանրահավաքի ժամանակ ասել է DEM կուսակցության համանախագահ Թուլայ Հաթիմուղուլլարին։

Հաքքարիի հավաքին ընդառաջ՝ թուրքական ոստիկանությունը տեղակայվել է փողոցներում՝ հավաքը կանխելու համար, քանի որ բողոքի ակցիաներն ու հասարակական հավաքներն արգելվել են ամբողջ նահանգում։ Հաթիմուղուլլարին ոստիկանների տեղակայումն անվանել է «ռազմական հեղաշրջում»:

Հաքքարիի քաղաքապետից բացի՝ թուրքական դատարանը կալանավորել է նաև վեց քաղաքական գործիչների՝ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր նահանգի նախկին քաղաքապետերին ու նրանց տեղակալներին, որոնք հունիսի 8-ին ձերբակալվել էին երկրում քուրդ քաղաքական գործիչների դեմ շարունակվող բռնաճնշումների շրջանակում։ Նրանց թվում են Էրգանի շրջանի նախկին համաքաղաքապետ Ահմեթ Քայան, նախկին համաքաղաքապետեր Ռամազան Քարթալմըշը և Ֆեսիհ Յալչընը և փոխքաղաքապետեր Գյուլիստան Փոլաթը, Էսվեր Մալքոչը և Ջավիդան Յամանը։ Քաղաքական գործիչները մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ։

Էմմա Չոբանյան